close
Եղանակը Երևանում
4 Հունիսի 2020
+15°
+28°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հնս 2020
USD1482.38
GBP1607.22
EUR1540.89
RUB17.05
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գ. Պապոյանի հայրը երբևէ չի աշխատել ԵՊՀ-ում. «անառակ որդու» սուտը բռնվեց

Քաղաքական

13 Մարտի 2020, 17:35
 Գ. Պապոյանի հայրը երբևէ չի աշխատել ԵՊՀ-ում. «անառակ որդու» սուտը բռնվեց

ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը ս/թ մարտի 6-ին «Հրապարակ» թերթի կայքէջում զետեղված հարցազրույցում նշել էր. «…Ինչպես նշեցի ԱԺ ամբիոնից, գլուխս բարձր է, որովհետեւ ես երբեւէ որեւէ մեկից բան չեմ գողացել, որեւէ բան չեմ կեղծել, երբեք տերեր ման չեմ եկել, երբեք անօրինական բան չեմ արել։ Ինչից սկսվեց. սկսվեց նրանից, որ երեկ Էդմոն Մարուքյանն ու իրենց պատգամավորներն ինձ մեղադրեցին ՀՀԿ-ական լինելու մեջ՝ հիմնավորելով, որ եթե ՀՀԿ-ական ես եղել, էդ կոռուպցիայի հարցերը բարձրացնեիր։ Ես էլ ասում եմ, որ իմ հայրիկին ընդդիմադիր հայացքների համար հեռացրել են ԵՊՀ-ից, որովհետեւ պաշտպանել է ընդդիմադիր ուսանողներին, կա հայտնի տեսաձայնագրություն» (Պապոյանի խոսքի վերջին հատվածի ընդգծումը՝ Yerkir.am-ի խմբագրությանն է): 

Yerkir.am-ն այս առիթով հարցում էր ուղարկել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի անունով՝ խնդրելով տրամադրել սպառիչ տեղեկատվություն՝ առ այն, թե Գևորգ Պապոյանի հայրը՝ Հարություն Պապոյանը, ե՞րբ է աշխատել ԵՊՀ-ում, հեռացրե՞լ են, արդյոք, նրան ԵՊՀ-ից՝ ընդդիմադիր ուսանողներին պաշտպանելու համար, ե՞րբ և ի՞նչ առիթով է դա տեղի ունեցել: Խնդրել էինք մեզ տրամադրել նաև Հարություն Պապոյանի՝ ԵՊՀ-ից հեռացման մասին հրամանագիրը, իսկ եթե այդպիսին չկա, ապա խնդրել էինք տրամադրել Հարություն Պապոյանի աշխատանքից ազատման հրամանագիրը: ԵՊՀ ռեկտորից խնդրել էինք տրամադրել նաև այն հայտնի տեսաձայնագրությունը, որի մասին հիշատակել էր Գևորգ Պապոյանը, ինչպես նաև խնդրել էինք տրամադրել այն ընդդիմադիր ուսանողների անունները, որոնց պաշտպանելու համար, ըստ Գ. Պապոյանի, հեռացվել է ԵՊՀ-ում դասախոսող իր հայրը:

Ստացված գրավոր պատասխանից (կցվում է)՝ տեղեկանում ենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանի հայրը՝ Հարություն Պապոյանը, ԵՊՀ-ում երբևէ չի աշխատել:

Մնում է՝ զարմանալ, թե ԵՊՀ-ում երբևէ չաշխատած մարդն ինչպե՞ս կարող էր հեռացվել, այն էլ այդպիսի հնչեղ ճանապարհով՝ ընդդիմադիր ուսանողներին պաշտպանելու պատճառով:

Փաստորեն՝ տարիներ առաջ «պատահաբար» ՀՀԿ-ում հայտնված, հետագայում այդ անդամակցությունը «ֆիկտիվ» համարած, ՀՀԿ-ում եղած տարիներին իրեն հոգով-սրտով «լևոնական» հայտարարած Գ. Պապոյանը, ով մինչ օրս միայն աչքի է ընկել իր կենսագրականը սրբագրել-խմբագրելու գործով, այժմ էլ սկսել է այդ ամոթալի գործին խառնել նաև ընտանիքի անդամներին և, ոչ ավել, ոչ պակաս, հարազատ հորը հայտարարում է «դասակարգային պայքարի», նախկին իշխանությունների «վարչահրամայական, բիրտ համակարգի» զոհ…  

«…Որեւէ բան չեմ կեղծել, երբեք տերեր ման չեմ եկել…» խոսքերի հեղինակ Գ. Պապոյանը, փաստորեն, մշտապես տերեր ման գալուն զուգահեռ, հաճույքով  զբաղվում է նաև օրը ցերեկով ստեր և կեղծիքներ տարածելով՝ դրանք համեմելով հուզական երանգներով և «տեսաձայնագրությունների» մասին հիշատակումներով:  

Այսպիսով՝ ի դեմս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» իշխանական կուսակցության անդամ Գևորգ Պապոյանի՝ գործ ունենք հանրությանը մոլորեցնող, սեփական կենսագրականը պարբերաբար խմբագրող, հարազատ հոր անունը շահարկելու միջոցով էժանագին դիվիդենտներ հավաքող շարքային բանսարկու-ստախոսի հետ:

Վ. Սարգսյան

 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica