close
Եղանակը Երևանում
30 Մայիսի 2020
+15°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մհեր Մկրտչյան. հավերժական մենախոսություն. մաս 28

Մշակույթ

13 Մարտի 2020, 17:04
 Մհեր Մկրտչյան. հավերժական մենախոսություն. մաս 28

Մենք հաճախ ենք խառնում հանդիսատես,ժողովուրդ եւ այլն։ Անհատը,անհատ մարդը… Կար-չկար,մի հանդիսատես կար,որի կարծիքը ինձ համար թանկ էր,որը ոչ միայն ուրախացնում էր ինձ իր ներկայությամբ,այլեւ վախեցնում,դեռ տեքստիլ կոմբինատի ակումբում։ Հետո երկրորդ, երրորդ հանդիպումը,եւ վերջապես Սունդուկյանի անվան թատրոնի «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացումից հետո,որտեղ ես խաղում էի Մերկուցիոյի դերը, ինձ մոտեցավ նա՝  իմ հեռավոր մանկության Եպրաքսիան… Նա նայեց ինձ այնպես, ինչպես ինքը կարող էր նայել, եւ ասաց՝ իզուր չէր,որ քեզ հեքիաթներ էի պատմում։

Այն անհատ հանդիսատեսը,-  իսկ ես անչափ շատ հանդիսատես եմ տեսել,հազարավոր՝ թատրոնում,միլիոնավոր՝ կինոյում,-  մնում է քո հիշողության մեջ,անմոռաց է նրա հետ հանդիպումը,որը երջանիկ է դարձնում դերասանին։ Դերասանին։

Դերասան-հանդիսատես կապը դահլիճում չի ավարտվում,տեղափոխվում է փողոց, դա արդեն համբավ է։ Քեզ ճանաչում են,բայց ճանաչում են նաեւ մսավաճառին ,լավաշ վաճառող գյուղացի կնոջը,վարսավիրին,փոստարարին։ Ճանաչում են ու,ավելին,սիրում են,փոստատարը բարեխիղճ է,վարսավիրը ուշադիր է,լավաշը համով է,իսկ մսավաճառը միշտ մսի լավ կտորներ է տալիս։ Ճանաչում են ու սիրում հաղորդավարին,երբ նա սիրված արվեստագետին ներկայացնում է՝ կարծես արտահայտելով քո հիացմունքն ու քո սերը, եւ վերջապես ճանաչում են իրեն՝ արվեստագետին,եւ երբեմն ոչ միայն սիրում,այլեւ դարձնում կուռք։ Ի՞նչն է բանը,չէ՞ որ ժողովուրդը նրա անձը չի ճանաչում,ի՞նչ գիտե՝ գուցե նա մարդամոտ չէ,ջղային է,անհաշտ կամ շատ լռակյաց է,կամ էլ հիասթափեցնելու չափ ձանձրալի…

Այս բոլորը ճիշտ է։ Որեմն ի՞նչն է բանը,երեւի ա՞յն,որ արվեստագետ մարդու ներքին էությունը,նրա հույզերը,ցանկությունները, նրա մտքերը,խառնվելով  ստեղծագործության մեջ,պարզ երեւում են նրա արվեստում։ Իսկ ամբողջ երկրով մեկ՝ ոչ միայն Հայաստանում,այլեւ նախկին Սովետական Միության ողջ տարածքում,հայտնվում ես հազարավոր քաղաքների միլիոնավոր թերթի կրպակներում, որտեղ քո դիմանկարով բացիկներ են վաճառվում ընդամենը հինգ կոպեկով… Դա արդեն ժողովրդայնություն է,դու դառնում ես նշանավոր անձ,ու մնում է ամենակարեւորը՝ չկորցնել չափի զգացումը։

Նշանավոր մարդը,լինի արվեստագետ,գիտնական թե քաղաքական գործիչ,ճանաչված լինելուց բացի,արդեն գործ ունի հասարակության վստահության հետ։ Նա համարվում է ընտրյալ եւ պատկանում է ազգին ավելի,քան ինքն իրեն։ Այն ժողովուրդը,այն հասարակությունը,որը քեզ փառք է տալիս,կարող է մի օրում մերկացնել քեզ,ավելին՝ մոռանալ։

Դերասանի,այն էլ նշանավոր,ամեն մի քայլ,լինի դա արվեստում թե կյանքում,դառնում է քննարկման առարկա,չէ՞ որ դու միայն պատերից կախված նկարներից կամ կրպակների պատուհաններից չես շփվում ժողովրդի հետ,այլ նաեւ հեռուստատեսության միջոցով մտնում ամեն մեկի տունը,որ ժամին ասես,նույնիսկ ուշ գիշերով,երբ քնել է պետք։

Սովոր եմ,երբ փողոցով անցնում եմ,անծանոթ մարդիկ բարեւում են,ժպտում։ Այս անգամ մի զույգ էր՝ ամուսիններ,կինն էլ գեղեցկուհի,ասում է՝գիտեք,մենք ձեզ շատ-շատ սիրում ենք,հարգում։ Պատասխանում եմ՝ իհարկե,չէ որ ես եղել եմ ձեր տանը։ Ամուսինը սարսափած ու ջղային հարցնում է կնոջը՝ ե՞րբ… Շատ ու շատ անգամներ… Սպասում եմ,որ ամուսնու ջղայնությունը հասնի գագաթնակետին,ու ավելացնում եմ՝ հեռուստացույցի միջոցով։  «Ա… ախ… հա… թե չէ»,- կաշկանդվեց ամուսինը,հետո պարզվեց՝ամուսինը գործուղման մեջ էր։

Մի անծանոթ մարդ ուսիս խփելով՝ «Բարեւ, ո՞նց ես… Վա՛յ կներեք,էկրանում տեսել եմ՝ կարծեցի ծանոթ ենք…»։

 «Ինձ հիշո՞ւմ եք »,- հացնում է տարիքն առած մի կին։ «Դեմքը ծանոթ է»,-  կմկմացի ես։ «Հապա հիշի ում մաման եմ,- ու կամաց հուշում է,- Ա…շո…»։  «Աշոտի»,- ասացի ես։ «Ո՞ր Աշոտի»,- հարցնում է նա։  «Աշոտի էլի,ես որտեղի՞ց իմանամ»։ «Որտե՞ղ էր աշխատում,- ու թելադրում է,- հե-ռուս-տա…»։ «Հեռուստատեսությունում»,- պարզ է, հասկացա ես։  «Ի՞նչ էր աշխատում,- ու ինքը նորից,- շո-շո… »։ «Շոֆեր,- կրկնեցի ես,- վարորդ»։ «Ապրես,ո՞ր թվից,որ թիվը …»։ Ուրիշ ճար չունեի՝ գլուխս կախ հեռացա։ Հետեւից լսում եմ՝ «Վայ,չհիշեց,այս ինչ մարդ է»։

Մոտենում խնդրում են խորհուրդ տամ՝ «Թոռ չունեմ,աղջկաս ո՞ր մի բժշկի մոտ տանեմ»,ի՞նչ պատասխանեմ… «Ֆռունզ,ինձ չե՞ս հիշում 5 տարի առաջ Կոմիտասի փողոցում եկել էիր ջրերի խանութ… Հիշո՞ւմ ես,մեկը ասաց՝  նրան առանց հերթի տվեք,այդ ես էի»,եւ ես պարտավոր էի նրան հիշել։  «Հիշո՞ւմ ես… չէ՞… Ամոթ է,հիշիր՝ 40 տարի առաջ թատերական խմբակ էի վարում այնտեղ…»։

Ժամանակին ես ինձ վատ էի զգում,ամեն քայլափոխին հանդիպելով անծանոթ ծանոթներիս… Հետո կամաց-կամաց ես հասկացա,որ այդ ուղղակի մտնում է իմ մասնագիտության մեջ։ Մարդիկ ուզում են,որ ես իմանամ,ճանաչեմ,հիշեմ… Ես ստիպված պատասխաններ եմ մտածել՝գիտեմ,դեմքը ծանոթ է,հիշում եմ,վերջին անգամ որտեղ ենք հանդիպել… եւ այլն…

Անկասկած է ճանաչվելը  դերասանի մասնագիտության մեջ է մտած,երեւի լավ բան է ժողովրդականությունը՝ թույլ են տալիս առանց հերթի մի բան առնես կամ ինչ-որ մի հարց լուծես,կարող է փրկի քո ու ընկերներիդ կյանքը,ինչ որ վերջերս ինձ հետ պատահեց։ Երեւանից Թիֆլիս տանող ճանապարհը անցնում է մի թուրքական գյուղով։ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները սրված էին։ Մի խոսքով՝ մեր ավտոմեքենան ընկավ հրաձգության տակ,չգիտեմ թե ինչով կվերջանար մեր այս ճանապարհորդությունը,եթե հանկարծ մեկը չգոռար՝  «Դադարեցրեք,մեքենայի մեջ Ֆրունզիկ Մկրտչյանն է»։ Զինված մարդիկ շրջապատեցին ավտոմեքենան,ես դուրս եկա՝ այն մտքով,որ եթե չեն կրակում,երեւի գերի են ուզում վերցնել.. Մեկ էլ,հավատս չի գալիս,ծիծաղում են «как хорошо сказал –я кавказкий»,մյուսը՝   «не это другое- русский язык очень богат, а я бедный»։ Որտեղից որտեղ հիշում եմ «Ունայնություն ունայնության» ֆիլմից իմ հերոսի խոսքերը։

Հասանք Թիֆլիս։ Քաղաքական վիճակը անհանգիստ էր,բոլորը խառնված էին իրար, բայց ոնց որ միշտ, մոտենում էին ու,չգիտես ինչու,ասում՝ можно вас целовать։ Բոյով,գեղեցիկ տղա է,Սուխիշվիլու-Ռամիշվիլու մեկը։ Ասում եմ՝ пожалуйста, հետո հարցնում եմ՝ почему целовал,ասում ՝ откуда знаю, кацо։

Շարունակելի

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica