close
Եղանակը Երևանում
30 Մայիսի 2020
+23°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անկարան Իդլիբում ինքնուրույն գործողություններ չի իրականացնի. Շահան Գանտահարյան

Հարցազրույց

13 Մարտի 2020, 16:56
 Անկարան Իդլիբում ինքնուրույն գործողություններ չի իրականացնի. Շահան Գանտահարյան

Սիրիայի Իդլիբ նահանգի  «ԷՄ4»  մայրուղու  մոտ ռուս-թուրքական միացյալ վերահսկողության գործողություններ կսկսվեն մարտի 15-ից:  «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ հիշեցնելով, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայում կայացած Պուտին-Էրդողան հանդիպման ընթացքում։

«Պաշտոնական լրահոսը խոսում է ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհի միացյալ վերահսկողության մասին։ Ենթատեքստը կարծում եմ այն է, որ Իդլիբում թուրքական գործոնը ինքնուրույն աշխատելու հնարավորություն չունի։ Մոսկվան Անկարային հասկացրել  է, որ Իդլիբ նահանգում գործողությունները պետք է համակարգի  իր հետ։ Այլապես կկրկնվեն բախումնային սցենարները»,- ասաց Գանտահարյանը։

Նա հավելեց, որ Թուրքիայի պաշտպանության նախարարը իր պետության վարքագծի համաձայն խոսում է Իդլիբից թուրքական զորքերը չհեռացնելու վճռականության մասին, սակայն պարզ է, որ Անկարայի առաձգականությունը սահմանափակվում է։

«Չի թույլատրվում առանձին ռազմական ծրագիր մշակել եւ իրականացնել։ Իդլիբը զուտ թուրքական ազդեցության գոտի չէ։ Սա է ուղերձը»,- նշեց նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica