close
Եղանակը Երևանում
26 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչպես քրդերը հայրենիք չունեն, այդպես էլ մենք չենք ունենա, իսկ մեր տարածքները կբաժանեն հարևան պետությունները. վրացի իրավապաշտպան

Աշխարհ

12 Մարտի 2020, 19:41
 Ինչպես քրդերը հայրենիք չունեն, այդպես էլ մենք չենք ունենա, իսկ մեր տարածքները կբաժանեն հարևան պետությունները. վրացի իրավապաշտպան

Ինչպես քրդերը հայրենիք չունեն և սփռված են տարբեր երկրներում, այդպես էլ մենք չենք ունենա, իսկ մեր տարածքները միմյանց միջև կբաժանեն հարևան պետությունները.  ըստ yerkir.am-ի՝ «Грузия и Мир» պարբերականի հետ զրույցում ասել է Վրաստանի իրավապաշտպանների միության նախագահ Նիկոլոզ Մժավանաձեն:

Ըստ նրա՝ վրացի քաղաքական գործիչները էժանագին մարիոնետներ են, և Ռուսաստանի հետ հարաբերություններին կամ այլ բաների վերաբերող նրանց օրակարգը, գործողությունների ծրագիրը ուղղակիորեն գրված են այլ պետությունների հատուկ ծառայությունների կողմից: «Վրաստանը նման քաղաքականության արդյունքում շուտով կփլուզվի, և մենք, ցավոք, ի վիճակի չենք լինի խանգարել այդ գործընթացին, որովհետև, երբ տարիներ շարունակ բաց հակամարտություն ունես գերտերության հետ, որը սահմանում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական օրակարգը, բնականաբար, պետք է մշտապես հետ-հետ գնաս՝ անվտանգության տեսնակյունից»,- ասել է նա:

Բացի դրանից, ըստ Մժավանաձեի, Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերություններն այլընտրանք չունեն, նույնիսկ քաղաքական կամքի առկայության պարագայում Ռուսաստանին չի կարող փոխարինել ո՛չ Եվրոպան, ո՛չ ԱՄՆ-ը, առավել ևս, որ նման կամք չկա:

«Կրկնում եմ՝ նման քաղաքականությունը շատ շուտով կհանգեցնի Վրաստանի փլուզմանը, և մենք կվերածվենք երկրորդ Քուրդիստանի. ինչպես քրդերը հայրենիք չունեն և սփռված են տարբեր երկրներում, այդպես էլ մենք չենք ունենա, իսկ մեր տարածքները միմյանց միջև կբաժանեն հարևան պետությունները: Անշուշտ, ես չեմ կարող որևէ մեկին զրկել պատրանքներով ապրելու իրավունքից, որ նման բան երբեք տեղի չի ունենա, իսկ եթե հանկարծ տեղի էլ ունենա, ապա «ժողովրդավարական» Արևմուտքը հանուն մեզ տագնապ կբարձրացնի ու բոլորի գլխին կթափի պատժող երկինքը: Սակայն իրականությունն այլ է. մենք Հարավային Կովկասի միակ երկիրն ենք, որը Ռուսաստանի հասցեին չդադարող վիրավորանքների ու մշտական պայքարի պատճառով մշտապես վտանգված ենք, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանի, այլև առաջին հերթին Թուրքիայի, նաև Հայաստանի, Ադրբեջանի կողմից»,- նշել է իրավապաշտպանը:

Նա նաև բերել է Ռուսաստանի հետ հարաբերությունների՝ Հայաստանի օրինակը. երկիրը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժություններին, ներկայացված է տարբեր առաքելությոններում և, այնուամենայնիվ, նորմալ, առողջ քաղաքական հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ: «Դա նշանակում է, որ Ռուսաստանին զայրացնում են ոչ թե Վրաստանի եվրաատլանտյան հեռանկարները (հիանալի հասկանում են, որ մեզ երբեք այնտեղ չեն ընդունի), այլ անթաքույց և ինչ-որ իմաստով քաղաքական ինքնանպատակ դիրքորոշման վերածված հակառուսական կողմնորոշումը»,- ընդգծել է Մժավանաձեն ՝ հավելելով, որ, անշուշտ, Ռուսաստանում գիտակցում են, որ երկրի նման ուղեգիծը թելադրված է դրսից և ամենևին երկրի բնակչության կամքը չէ, որ վրացիների գերակշիռ մասն այլ տրամադրություններ ունի: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica