close
Եղանակը Երևանում
2 Հունիսի 2020
+25°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հնս 2020
USD1482.49
GBP1606.25
EUR1539.28
RUB17.02
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան հրաժարվել է «կանաչ միջանցք» տրամադրել ՌԴ ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռներին

Աշխարհ

12 Մարտի 2020, 16:58
 Թուրքիան հրաժարվել է «կանաչ միջանցք» տրամադրել ՌԴ ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռներին

Թուրքիան ՌԴ ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռներին թույլ չի տվել անցնել իր օդային տարածքով: Դա են ապացուցում Flightradar24 համացանցային մոնիտորինգային ռեսուրսի տվյալները. տեղեկացնում է yerkir.am-ը՝ eadaily.com-ին հղումով:

Այդ տվյալների համաձայն՝ թուրքական իշխանությունները մերժել են ռուսաստանյան կողմին և թույլ չեն տվել, որ իրենց օդային տարածքով անցնեն ՌԴ պաշտպանության նախարարության 1 Տու-154 ինքնաթիռ և 4 Սու 34 կործանիչ-ռմբակոծիչներ: Հինգ ինքնաթիռն էլ ստիպված են եղել ՌԴ իրենց բազան վերադառնալու համար մեծ ճանապարհ կտրել՝ անցնելով Սիրիայի, Իրաքի, Իրանի և Կասպից ծովի վրայով:

Կոնկրետ ի՞նչ պատճառով է Թուրքիան այդ քայլին դիմել, հայտնի չէ: Մեկնաբանները ենթադրում են, որ այդպիսով Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, ցուցադրել է իր սկզբունքային դիրքորոշումը Ռուաստանի ռազմական մեքենաների թռիչքների նկատմամբ: Միաժամանակ որոշ տեղեկություններ կան, որ Մոսկվայի ու Անկարայի միջև արդեն բավական երկար ժամանակ պայմանավորվածություն է գործում, որ ՌԴ ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռները պետք է  շրջանցեն Թուրքիայի տարածքը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica