close
Եղանակը Երևանում
8 Հուլիսի 2020
+28°
+33°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Հլս 2020
USD1485.12
GBP1605.43
EUR1546.92
RUB16.72
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կարելի՞ է աշխարհից այսքան վերացած լինել. Դ. Վանյանը՝ կորոնավիրուսի հանդեպ անլուրջ վերաբերմունքի մասին

Բլոգեր

12 Մարտի 2020, 11:15
 Կարելի՞ է աշխարհից այսքան վերացած  լինել. Դ. Վանյանը՝ կորոնավիրուսի հանդեպ անլուրջ վերաբերմունքի մասին

Վանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով կորոնավիրուսի հանդեպ իշխանությունների անլուրջ վերաբերմունքին. հայտնում է Yerkir.am-ը:

Նա, մասնավորապես, նշել է. 

«Իտալիայում՝ երեկ 196 մարդ է մահացել։ ԱՄ Նահանգները՝ երեսուն օրով արգելում են եւրոպացիների մուտքը։ Իսրայելը՝ երկիր ժամանած բոլոր մարդկանց 14 օր պահում է կարանտինի մեջ։ Հրապարակվում են հիվանդ մարդկանց տեղաշարժերի գրաֆիկները՝ ժամ առ ժամ, որպեսզի քաղաքացիները տեղեկանան իրենց առողջությանը վտանգ սպառնող շփումների համար։ Ուկրաինան երեք շաբաթով պրոֆիլակտիկ կարանտինի մեջ է, մեր հարևան Իրանում բարդ իրավիճակ է, իսկ մենք հարսանիքներ ենք անում ու հանրահավաքներ։

Սիրելի ժողովուրդ, դուրս եկեք այս թմբիրից, ավելորդ միջոցառումների մի գնացեք։ պահանջեք Ձեր ընտրած կառավարությունից՝ կարանտին հայտարարել, միջոցներ ձեռք առնել՝ Հայաստանը այս հայտարարված համաճարակից փրկելու համար։ Հանրահավաքը վաղը կանեք։ Այսօր աշխարհը պատերազմ է սկսել այս հիվանդության դեմ։ Նյու Յորքում՝ կորոնավիրուսի պատճառով դադարեցնում են նույն վիրուսին վերաբերվող գիտական խորհրդաժողովը, իսկ մենք ծիծաղում ու անց ենք կենում։

Ես իշխանություններից հույս չունեմ։ Հույսս Դուք եք, Իշխանությունները եթե պատասխանատու լինեին, դեղատներում դիմակներ ու դեղամիջոցներ կլինեին։ Հարսանիքներ մի գնացեք, թաղումները մարդաշատ մի արեք։ Մեծ Բրիտանիայում արգելված են 25 մարդուց ավել հավաքները։ Հարկավոր է շտապ միջոցներ ձեռք առնել այս աղետը կասեցնելու համար։ Մի՞թե կարելի է աշխարհից այսքան վերացած  լինել»:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին:

Մարտի 12-ի ժամը 10.13-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 126.254 դեպք, որից 4.637-ը՝ մահվան, և 68.266-ը՝ առողջացման:

Հիշեցնենք՝ Եվրոպայում ավելի քան 9000 հայտաբերված վարակակիր կա, որից 2/3-ը բաժին է ընկնում Իտալիային, վարակման ավելի քան 700-ական դեպքեր են գրանցվել Ֆրանսիայում և Գերմանիայում։ Առաջին անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Մոլդովայում։

Հայաստանում այս պահին կորոնավիրուսի հաստատված 4 դեպք կա. առաջին պացիենտը, ում մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, 29 տարեկան է եւ ժամանել է Իրանից։ Նա իրեն լավ է զգում եւ ոչ մի գանգատ չունի։ Կրկնակի թեստավորումից հետո նրան կարող են դուրս գրել հիվանդանոցից։

Երկու հոգին ՀՀ քաղաքացի են (45 եւ 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), ով աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: Իտալիայի քաղաքացին եւ ՀՀ քաղաքացիներից մեկը գանգատներ չունեն։ ՀՀ քաղաքացիներից մեկը թոքաբորբ է տանում: Բոլոր երեքը գտնվում են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել աշխարհում: ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նշել էր.

«Առաջիկա օրերին և շաբաթներին ակնկալվում է, որ կորոնավիրուսով համակված երկրների, վարակվածների և մահացության դեպքերի թիվը կավելանա: Այն գնահատականին ենք եկել, որ COVID19 կորոնավիրուսը կարող է բնութագրվել որպես համավարակ»:

Նշենք՝ համավարակ են անվանում արտասովոր ուժեղ տարածում գտած համաճարակը, որը բնութագրվում է ինֆեկցիոն հիվանդության տարածմամբ երկրի ողջ տարածքում, ինչպես նաև հարևան երկրների, երբեմն էլ՝ աշխարհի բազմաթիվ երկրների տարածքներում:


ՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
8 Հուլիսի 2020, 11:00 HES_VIDEOՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica