close
Եղանակը Երևանում
27 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էջմիածնում՝ հարսանիքի ժամանակ, երեք անձի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է.կորոնավիրուս է հայտնաբերվել. Գևորգ Գրիգորյան

Առողջապահություն

12 Մարտի 2020, 09:05
 Էջմիածնում՝ հարսանիքի ժամանակ, երեք անձի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է.կորոնավիրուս է հայտնաբերվել. Գևորգ Գրիգորյան

Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Էջմիածնում «կորոնավիրուսի ևս մեկ կասկածելի դեպքին». հայտնում է Yerkir.am-ը:

Նա, մասնավորապես, նշել է. 

«Մոտ 1 ժամ առաջ լրագրող Վաչիկ Գրիգորյանը ուղիղ եթերով հայտնեց, որ Էջմիածին քաղաքում կորոնավիրուսի ևս մեկ կասկածելի դեպք է հայտնաբերվել և ՀՎԿԱԿ-ի Էջմիածնի բաժնի աշխատակիցները ոստիկանության և Շտապ Օգնության ծառայության ուղեկցությամբ այցելել են այդ կնոջ տուն, որտեղ իրականացրել են «անհրաժեշտ աշխատանքներ»:

Ես փորձեցի ճշտել իմ աղբյուրներից և ինձ փոխանցեցին հետևյալ տեղեկատվությունը` Էջմիածնում, հարսանիքի ընթացքում երեք անձի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչի կապակցությամբ եղել է «Շտապ Օգնության» կանչ: Հետազոտության ընթացքում 3 անձի մոտ էլ հայտնաբերվել է #կորոնավիրուս: Այդ անձանց մեկուսացրել են, իսկ միջոցառման մնացած մասնակիցների մեկուսացման հարցը դեռ որոշված չէ:

Հ.Գ. հարգելի պաշտոնյաներ, եթե նույնիսկ ձախողել եք` մի խաբեք»:

Հավելենք՝  ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերում նա նաև նշել է՝ գտնվում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի Էջմիածնի մասնաճյուղի մոտ: Նրա պնդմամբ՝ երեկ կորոնավիրուսով վարակված 3 անձանցից մեկը Էջմիածնից է. կինն օրեր առաջ որոշակի գանգատներ է ունեցել, սակայն այդ ժամանակ չի դիմել բուժօգնության: Սակայն հետո, երբ հավանաբար առողջական վիճակը վատթարացել է, նա դիմել է բժշկի:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը ևս հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով կորոնավիրուսի 3 նոր դեպքի մասին: Ըստ գերատեսչության՝ նրանք հոսպիտալացվել են Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում: Կորոնավիրուսակիրները ժամանել էին Իտալիայից:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին:

Հայաստանում մինչ այս կորոնավիրուսի հաստատված 1 դեպք կա: Տղամարդը Երևան էր ժամանել Թեհրանից: Այս պահին նա և օդանավում եղած մնացյալ 30 անձինք գտնվում են կարանտինում՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրում: Նրանք իրենց լավ են զգում:




Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
26 Սեպտեմբերի 2020, 14:01 Ի՞նչ է «իԳործ»-ը. մանրամասներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica