close
Եղանակը Երևանում
6 Հունիսի 2020
+25°
+26°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հնս 2020
USD1481.74
GBP1608.44
EUR1546.00
RUB17.01
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան «կփակի դուռը», եթե Եվրոպան կատարի իր պահանջները

Աշխարհ

11 Մարտի 2020, 18:55
 Թուրքիան «կփակի դուռը», եթե Եվրոպան կատարի իր պահանջները

Թուրքիան պատրաստ է «փակել դուռը» և դադարեցնել փախստականների հոսքը Եվրոպա, սակայն դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե երկրին առանց վիզայի ռեժիմ տրամադրվի: Պայմանը բարձրաձայնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. տեղեկացնում է yerkir.am-ը՝ pravda.ru-ին հղումով:

«Մենք կատարել ենք մեր պարտավորությունները… Մենք 9 տարի հաց ու ջուր ենք տվել փախստականներին: Հիմա նրանք ցանկանում են Եվրոպա գնալ: Ես միշտ ասել եմ՝ եթե դուք չկիսեք մեր բեռը, մենք կբացենք դռները: Նրանք կարծում էին, թե կատակ եմ անում: Բայց ես բացեցի դռները: Մենք կշարունակենք մեր ընթացիկ քաղաքականությունը, քանի դեռ  կոնկրետ քայլեր չեն արվել առանց վիզայի ռեժիմի, բանակցային գործընթացում նոր կետերի, Մաքսային միության համաձայնագրի նորացման ուղղությամբ: Ապօրինի միգրանտների հոսքերը կհեղեղեն Միջերկրական ծովը»,- հայտարարել է Էրդողանը:

Այսօրվա դրությամբ Թուրքիայից Հունաստան անցած փախստականների թիվը գերազանցել է 150 հազարը, ընդ որում՝ Հունաստանը համոզված է, որ իր սահմաններն անցնում են կազմակերպված խմբեր, որոնց կազմում ոչ թե սիրիացի փախստականներ են, այլ միգրանտներ, որոնք երկար տարիներ ապրել են Թուրքիայում:

Ի դեպ, այսօր Էրդողանը հունական սահմանները պաշտպանող զինվորականներին համեմատել է նացիստների հետ:

Իրական և վիպական Դրոն
6 Հունիսի 2020, 15:48 Իրական և վիպական Դրոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica