close
Եղանակը Երևանում
4 Հունիսի 2020
+15°
+28°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հնս 2020
USD1482.38
GBP1607.22
EUR1540.89
RUB17.05
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ատելության, սև-սպիտակի ու հների շուրջ ձևավորված Ձեր քարոզչական արշավն առաջնորդում է դեպի կատարյալ ձախողում. Հանրաքվեի «Բոյկոտի և համերաշխության հաստատման շտաբ»

Քաղաքական

11 Մարտի 2020, 17:46
 Ատելության, սև-սպիտակի ու հների շուրջ ձևավորված Ձեր քարոզչական արշավն առաջնորդում է դեպի կատարյալ ձախողում. Հանրաքվեի «Բոյկոտի և համերաշխության հաստատման շտաբ»

«Բոյկոտ» նախաձեռնության շտաբի կազմակերպիչ Վահագն Չախալյանն իր ֆեյբուքյան էջում գրառում է կատարել՝ դիմելով ՀՀ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, Ապրիլի 5-ի «Այո» նախընտրական շտաբի պետ Վ․Հովակիմյանին ու ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լ․Մակունցին. հայտնում է Yerkir.am-ը:

Նա, մասնավորապես, նշել է. 

«Հարգելի գործընկերներ, Ձեր կողմից տարվող նախընտրական քարոզարշավը մեր ժողովրդին տանում է դեպի փակուղի:

Մենք ուզում ենք հավատալ, որ Ձեր թիմակիցներից ոմանք Ձեզ չարաչար ապակողմնորոշում են՝ հավատացնելով, որ մեր ժողովուրդը մասսայականորեն «Այո» է քվեարկելու եւ որ սոցիալական ցանցերում եւ Հայաստանի, եւ արտերկրի համայնքներում տակավին իշխում են հետհեղափոխական բարձր տրամադրություններ: Մենք բազմիցս խնդրել ենք հետ կանգնել հանրաքվեից եւ սկսել համահայկական համերաշխության երկխոսություն, որովհետեւ լինելով ժողովրդի մասնիկը, զգում ենք նրա սասանված հավատքը եւ հերթական անգամ խափված լինելու հետզհետե ձեւավորվող զգացողություն:

Երկխոսության մեր բոլոր կոչերն անպատասխան մնացին, այդ իսկ պատճառով որոշեցինք Ձեզ տեղեկացնել երկրում եւ Ձեր քաղաքական շրջանակում տիրող որոշ մտահոգիչ իրողությունների մասին: Այո։ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը, անօրինական հանրաքվեի միջոցով լուծելու Ձեր փորձը երկրում արմատավորում է անօրինականության եւ հեղափոխությունից հետո թուլացած՝ անպատժելիության մթնոլորտ: Քարոզչություն: «Ոչ»-ի եւ Բոյկոտի ճամբարների նկատմամբ Ձեր կողմնակիցների եւ վարձկանների անկիրթ ու անբարոյական հարձակումները հետ չեն մղում Ձեր ընդդիմախոսներին, ընդհակառակը՝ ավելի է ուժեղացնում նրանց մոտ պայքարելու կամքը: Ատելություն: Ֆեյքերի եւ ամբարտավան փոքրաթիվ հետեւորդների մի քանի հարյուր մարդկանց ագրեսիվ հարձակումները սոցիալական ցանցերում այլեւս չեն ծառայում իրենց նպատակին, որովհետեւ հասկանալի է դարձել, որ նրանք աննկուն մեծամասնության սուտ պատկեր են ձեւավորել, իսկ հիմա նրանք այլեւս հազիվ թե մի քանի տասնյակ մարդ են կազմում ոչ միայն սոցցանցերում, այլ նաեւ քաղաքական ողջ ճակատում: Սեւեր եւ սպիտակներ:

Ձեր ընդդիմախոսներին սեւեր պիտակավորելով՝ դուք Ձեր դեմ համախմբում եք ոչ միայն հներին, այլ նաեւ դժգոհ զանգվածներին, հիասթափված հեղափոխականներին եւ բոլոր տեսակի մերժվածներին ու վիրավորվածներին: Հներ: Հներից շատերը, ովքեր պետք է արժանանային պատիժների մինչեւ այս պահը, ոչ միայն հանգիստ գոյություն են պահպանում Հայաստանում, այլ նաեւ աշխույժ գործում են քաղաքական կյանքում: Փոխարենը՝ Ձեր վայ ֊քարոզչամեքենան երեկվա հեղափոխականներին է փորձում պիտակավորել որպես հներ:

Հարգելիներ, Ատելության, սեւ-սպիտակի ու հների շուրջ ձեւավորված Ձեր քարոզչական արշավը անհեռանկար է եւ Ձեզ առաջնորդում է դեպի կատարյալ ձախողում: Իսկ դա մեզ մեծապես մտահոգում է, որովհետեւ Ձեր ձախողումը կարող է եւ դառնալ հեղափոխության արդար նպատակների ձախողման պատճառ: Վերոնշյալ իրողություններից ելնելով՝ անսում ենք Ձեզ չեղարկել ապրիլի 5-ի հանրաքվեն և սկսել երկխոսություն մեր երկրի ապագային հավատացող եւ նրա համար աշխատող անխտիր բոլոր մարդկանց եւ ուժերի հետ:

Հարգանքներով՝ Հանրաքվեի «Բոյկոտի և համերաշխության հաստատման շտաբ»»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica