close
Եղանակը Երևանում
1 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Արսենթորոսյանական» հանգստության և համաշխարհային աղետի խաչմերուկում. կարևորը ապրիլի 5-ն է

Քաղաքական

11 Մարտի 2020, 13:44
 «Արսենթորոսյանական» հանգստության և համաշխարհային աղետի խաչմերուկում. կարևորը ապրիլի 5-ն է

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ օրեր առաջ արված հայտարարությունն առ այն, որ  կորոնավիրուսն այդքան էլ վտանգավոր վիրուս չէ, և կարիք չկա հատուկ միջոցառումների դիմել, մանավանդ,  որ  Հայաստանում տվյալ պահին կորոնավիրուսով վարակված մարդ չէր հայտնաբերվել՝ շատերի կողմից համարվեց տարօրինակ: Ցավոք, այդ տարօրինակ տրամաբանությունը շարունակվում է նաև ներկայումս, քանի որ մի կողմից ականատես ենք լինում աշխարհում կորոնավիրուսի տարածման ահագնացող չափերին և ձեռնարկվող գլոբալ միջոցառումներին, մյուս կողմից ՀՀ իշխանությունների՝ «արսենթորոսյանական» հանգստությանն ու այն տպավորությանը, որ կորոնավիրուսի կանխարգելման խնդիրը բնավ օրակարգի առաջնային հարց չէ: Այս մտայնությունից ելնելով էլ՝ հայրենական իշխանությունները շարունակում են զանգվածային հավաքներն ու սեփական իշխանության ամրապնդմանն ուղղված նույնակերպ միջոցառումները:   

Անկեղծ՝ մի տեսակ զարմանալի ու անհասկանալի է ինչպես նախարարի այս պահվածքը, այնպես էլ՝ իշխանությունների վարքագիծը, ավելին՝ դա իր մեջ վախի տարրեր է պարունակում, որովհետև, խոսելով մի վիրուսի մասին, որն աշխարհում արդեն հազարավոր մարդկանց կյանքեր է խլել, Չինաստանի, Իտալիայի, Իրանի, ԱՄՆ-ի պես գերհզոր տերություններն էլ չեն կարողանում կանխել տարածումը, և հայտարարել, որն դա այնքան էլ վտանգավոր չէ, մեղմ ասած, անհանգստացնող է:

Արդեն բազմաթիվ պետություններ փակել են իրենց սահմանները հարակից երկրների հետ, կաթվածահար է եղել համաշխարհային տնտեսությունը, փակ է հայ-իրանական սահմանը, բայց մեր համար այն այդքան էլ վտանգավոր չէ:

Հետաքրքիր է՝ ի՞նչ վիրուս պիտի լինի, որ նախարարը վտանգավոր համարի, թե՞ պիտի վիրուսից մահվան դեպքեր լինեն Հայաստանում, որ սկսի վտանգավոր համարել, անպայմա՞ն է, որ դանակը ոսկորին հասնի: Գուցե Չեռնոբիլի պես դեպքե՞րն են վտանգավոր միայն:

Նախարարի այս հայտարարությունից կարելի է երկու բան ենթադրել. առաջին՝  առողջապահության նախարարությունը, և ընդհանրապես, Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այդ վիրուսին դիմադրել, ունի համապատասխան քանակի ու անհրաժեշտության դեղորյաք, դիմակներ, հոսպիտալներ, պատրաստված բժիշկներ:

Երկրորդ՝ նախարարն իր հետ քայլած դուխովականներից մի զգալի մասի նման չի տիրապետում այն ոլորտին, որը ղեկավարում է և կտրված է իրականության զգացումից, որը կարող է համազգային աղետի առաջ կանգնեցնել մեզ:

Նախարարի գործելակերպին նայելով՝ հակված ենք երկրորդ տարբերակին: Ցավոք: Հակառակ պարագայում, եթե ՀՀ-ն ապահովված է բոլոր անհրաժեշտ միջոցներով և պատրաստ է այդ վիրուսին դիմադրել, ապա ինչու՞ այս օրերին դեղատներում հասարակ դիմակներ չկան՝ վիրուսից պաշտպանվելու համար: Նախարարը նույնիսկ չի կարողանում այս պահին երկրում 10-15 դրամանոց դիմակների առկայությունն ապահովի, վիրուսի տարածման դեպքում անհրաժեշտ դեղորայքն ինչպե՞ս է ապահովելու:  

Իշխան Թովմասյան

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica