close
Եղանակը Երևանում
26 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քվեախցիկներում ի՞նչ վարակազերծիչ միջոցառումներ են նախատեսվում. փորձագետը՝ ապրիլի 5-ին սպասվող հանրաքվեի մասին

Բլոգեր

11 Մարտի 2020, 09:58
 Քվեախցիկներում ի՞նչ վարակազերծիչ միջոցառումներ են նախատեսվում. փորձագետը՝ ապրիլի 5-ին սպասվող հանրաքվեի մասին

Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ապրիլի 5-ին ՀՀ-ում կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին. հայտնում է Yerkir.am-ը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Անկախ հանրաքվեի սահմանադրական կամ հակասահմանադրական լինելուց, ինչպես տեսնում ենք, այն, որպես միջոցառում՝ ապրիլի 5-ին տեղի է ունենալու։


Սրանից բխում է մի լուրջ հարց. Ի՞նչ միջոցառումներ է նախատեսել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ վիրուսներից պաշտպանելու համար տեղամասային հանձնաժողովի անդամներին։ Հիշեցնեմ, որ այդ օրը ՀՀ-ում գործելու է շուրջ 2000 տեղամաս, որոնցից յուրաքանչյուրն ունենալու է 7 անդամ (2-ը՝ «այո»-ի կողմից, 2-ը՝ «ոչ»-ի, 3-ն էլ՝ ընտրատարածքային հանձնաժողովի կողմից նշանակված)։ Ընդհանուր՝ շուրջ 14 000 անձ։

Վստահված անձանց, դիտորդներին, լրագրող-նկարահանողներին չհաշված։ Ամեն տեղամասում, ուզեն թե չուզեն՝ այդ 7 հոգին շփվելու են ընտրական ցուցակներում ընդգրկված 1000-ից 2000 շնչող-արտաշնչող ընտրողի հետ, երբ նրանք կռացած ստորագրում են ցուցակում, շփվում քվեաթերթիկ, պիտակ, ծրար ստանալուց, ինչպես նաև՝ հանրաքվեի արդյունքներն ամփոփելուց՝ ընտրողների քվեաթերթիկները հաշվելուց։ Բացի դա, քվեախցիկներում ի՞նչ վարակազերծիչ միջոցառումներ են նախատեսվում, չէ ո՞ր ընտրողներն էլ քվեարկելու պահին շփվելու, հենվելու են նույն սեղան-հենարանին, օգտագործելու են նույն գրիչները, ինչն օգտագործել են նախորդ քվեարկողները։

Այս ամենը լուրջ եմ հարցնում։ Հնարավոր անկանխատեսելի ծանր հետևանքներից խուսափելու համար։ 

Դա որպես ռազմական փորձագետ չեմ ասում, այլ՝ որպես տեղամասային հանձնաժողովներից մեկի նախագահ»:

Հիշեցնենք՝ 2020 թվականի ապրիլի 5-ին Հայաստանում սահմանադրական հանրաքվե կկայանա. հանրաքվեի կդրվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի ու անդամների լիազորությունների դադարեցման հարցը։

Ըստ Հայաստանի Հանրապետության հանրաքվեի մասին օրենքի՝ հանրաքվեից առաջ ձևավորվում է երկու քարոզչական կողմեր՝ «ԱՅՈ»-ի և «ՈՉ»-ի։ Նույն օրենքով «ԱՅՈ» քարոզչական կողմ են կազմում ԱԺ-ում հանրաքվեի մասին որոշմանը կողմ քվեարկած պատգամավորների խումբը։ Իսկ «ՈՉ»-ի կողմ՝ դեմ կամ ձեռնպահ քվեարկած պատգամավորական խմբերը։ Հետևաբար «ԱՅՈ» քարոզչական կողմն է Իմ քայլը խմբակցությունը, իսկ «ՈՉ»-ինը պետք է դառնար Լուսավոր Հայաստան խմբակցությունը, սակայն Խմբակցությունը հայտարարեց, որ հրաժարվում է ներգրավվել «ՈՉ»-ի ճամբար։

«Այո» քարոզչական կողմի նախագահ է ներկայացուցիչ է գրանցվել «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, իսկ շտաբի պետ ՀՀ տարածքային ենթակառուցվածների նախարար, ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը: 2020 թվականի փետրվարի 18-ին «ՈՉ» քարոզչական կողմ գրանցեց իրավաբան Ռուբեն Մելիքյանը, որի կազմում կան ավելի քան 60 իրավաբաններ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica