close
Եղանակը Երևանում
1 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հորդորում ենք ժամանակավորապես չայցելել Իրան, Չինաստան, Կորեա, Ճապոնիա, Իտալիա, Գերմանիա, Ֆրասիա, Իսպանիա. «Զվարթնոց»

Առողջապահություն

10 Մարտի 2020, 12:41
 Հորդորում ենք ժամանակավորապես չայցելել Իրան, Չինաստան, Կորեա, Ճապոնիա, Իտալիա, Գերմանիա, Ֆրասիա, Իսպանիա. «Զվարթնոց»

Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը՝ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Կորեայի Հանրապետություն, Ճապոնիա և ԵՄ երկրներ (առավելապես՝ Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա և Իսպանիա) այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի: Այս մասին հայտարարություն է տարածել «Զվարթնոց» օանավակայանի ֆեյսբուքյան էջը. հայտնում է Yerkir.am-ը:

«Վերոնշյալ երկրներում գտնվելու կամ այցելելու պարագայում հորդորում ենք հետևել ՀՀ առողջապահության նախարարության կամ տվյալ երկրի համապատասխան իշխանությունների ցուցումներին և խորհուրդներին, կապ հաստատել տեղում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ»,-ասված է հայտարարության մեջ:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին:

Մարտի 10-ի ժամը 09.33-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 114.448 դեպք, որից 4026-ը՝ մահվան, և 64.156-ը՝ առողջացման:

Հիշեցնենք՝ Եվրոպայում ավելի քան 9000 հայտաբերված վարակակիր կա, որից 2/3-ը բաժին է ընկնում Իտալիային, վարակման ավելի քան 700-ական դեպքեր են գրանցվել Ֆրանսիայում և Գերմանիայում։ Առաջին անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Մոլդովայում։

Հայաստանում այս պահին կորոնավիրուսի հաստատված 1 դեպք կա: Տղամարդը Երևան էր ժամանել Թեհրանից: Այս պահին նա և օդանավում եղած մնացյալ 30 անձինք գտնվում են կարանտինում՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրում: Նրանք իրենց լավ են զգում:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica