close
Եղանակը Երևանում
4 Հունիսի 2020
+27°
+28°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հնս 2020
USD1482.11
GBP1603.94
EUR1539.87
RUB16.97
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ներկայիս Վրաստանի իշխանությունները հայերի հանդեպ շարունակում են վարել նույն խտրական քաղաքականությունը, ինչը սկիզբ էր առել Սաակաշվիլի ժամանակ. Արտակ Գաբրիելյան

Հարցազրույց

10 Մարտի 2020, 12:31
 Ներկայիս Վրաստանի իշխանությունները հայերի հանդեպ շարունակում են վարել նույն խտրական քաղաքականությունը, ինչը սկիզբ էր առել Սաակաշվիլի ժամանակ. Արտակ Գաբրիելյան

«Հորիզոն»-ը զրուցել է Ջավախքի Հայկական Հասարակական Կազմակերպությունների Խորհուրդի համակարգող Արտակ Գաբրիելյանի հետ՝ Վրաստանի իշխանությունների կողմից երկրում ապրող ազգային փոքրամասնությունների, մասնավորապես, հայերի հանդեպ խտրական քաղաքականության մասին:

Yerkir.am-ը ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ. 

«Ներկայիս իշխանութիւնները, Վրաստանում ապրող ազգային փոքրամասնութիւնների՝ մասնաւորապէս հայերի հանդէպ վարում են նոյն խտրական քաղաքականութիւնը, ինչը հիմնականում սկիզբ էր առած Սահակաշվիլիի իշխանութեան տարիներին.

Հարց.- Ջաւախքի Հայ բնակչութիւնը ի՞նչ տագնապներ կը դիմագրաւէ այսօր՝ 2020-ին:

Պատ.- Ջաւախահայերն այսօր նոյնպէս դիմագրաւում են այն մարտահրաւէրներն ու խնդիրները, որոնք գոյութիւն ունէին նախորդ տարիներին։ Տնտեսութեան հիմնական ճիւղը մնում է գիւղատնտեսութիւնը։ Տարածաշրջանի բարձրալեռնային հատուածներում զբաղւում են անասնապահութեամբ, իսկ համեմատաբար հարթավայրային մասերում՝ հողագործութեամբ՝ հիմնականում մշակում են հացահատիկային բոյսեր, աճեցնում՝ կարտոֆիլ (խմբգր. գետնախնձոր) և որոշ բանջարապարտէզային մթերքներ։ Հարկ եմ համարում նշել, որ վերջին տարիներին կառավարութեան համապատասխան գերատեսչութեան կողմից գիւղատնտեսական խելամիտ վաճառականական ծրագրերի համար տրամադրուող վարկերը սուբսիդաւորւում (խմբգր. նպաստաւորուիլ) են։ Բնակչութիւնը գտնւում է սոցիալական (խմբգր. ընկերային) բաւականին ծանր վիճակում, ընտանիքի հիմնական եկամուտն ապահովում են արտերկիր աշխատանքի մեկնողները, որոնք բացառապէս տան աշխատունակ տղամարդիկ են։ Նշուած երեւոյթն էլ յաճախ նպաստում է արտագաղթի աճին։

Ներկայիս իշխանութիւնները, Վրաստանում ապրող ազգային փոքրամասնութիւնների՝ մասնաւորապէս հայերի հանդէպ վարում են նոյն խտրական քաղաքականութիւնը, ինչը հիմնականում սկիզբ էր առած Սահակաշվիլիի իշխանութեան տարիներին, շարունակում են անտեսել ջաւախահայութեան արդարացի պահանջները՝ կապուած հայոց լեզուի տարածաշրջանային լեզուի կարգավիճակ շնորհելու, Ջաւախքում հայ-վրացական համատեղ պետական համալսարան հիմնելու, ջաւախահայութեանը իրենց թուին համապատասխան պետական կառոյցներում պաշտօնների նշանակելու և այլ հարցերի հետ։

Հարց.- Այժմէական ինչպիսի՞ մարտահրաւէրներու դէմ-յանդիման կը գտնուիք, եւ որոնք են շտապ լուծման կարիք ունեցող խնդիրները:

Պատ.- Ներկայումս առաջնահերթ լուծում են պահանջում կրթական, քաղաքական, առողջապահական, սոցիալական (խմբգր. ընկերային), աշխատատեղերի ստեղծման, բնակչութեան արտագաղթի կասեցման խնդիրները։ Տարածշրջանում հիմնախնդիր է հանդիսանում նաև ուսեալ եւ բանիմաց երիտասարդների բացակայութիւնը։ ՀՀ-ի և Վրաստանի տարբեր ԲՈՒՀ-երում (խմբգր. Բարձրագոյն Ուսումնական հաստատութիւն) բարձրագոյն կրթութիւն ստացած երիտասարդները չեն վերադառնում, հետեւաբար իւրաքանչիւր բնագաւառում կայ մասնագէտների խիստ պակաս։

Հարց.- Թուրք-Ատրպէյճանական ներկայութեան աճի վտանգն ու Վրաստանի իշխանութեանց հայութեան հանդէպ «անվստահութեան» քաղաքականութիւնը որքանով կը սպառնայ Ջաւախքցիներու խաղաղ համակեցութեան վրայ:

Պատ.- Թուրք-Ատրպէյճանական ներկայութիւնը ո՛չ միայն Ջաւախքը, այլեւ՝ ամբողջ Վրաստանը ենթարկում է տնտեսական, քաղաքական եւ ժողովրդագրական էքսպանսիայի (Խմբգր. Տարասփռութիւն)։ Բազմաթիւ նախագծեր որոնք անցնում են հիմնականում Ջաւախքի տարածաշրջանով՝ Կարս-Ախալքալաք-Թիֆլիս-Պաքու երկաթագիծը, Պաքու-Թիֆլիս-Ճէյհան նաւթամուղը, տարածաշրջանում թուրքական ՀԷԿ-երի (խմբգր. ջրելեկտրականութիւն) առատութիւնը, ատրպէյճանական տեսալսողական ցանցի հակահայկական քարոզչութիւնն ինքնաբերաբար բացասական ազդեցութիւն և արհեստականօրէն անվստահութեան մթնոլորտ է ստեղծում իշխանութիւնների մօտ։ Վերոնշեալ զոյգը երբեք չի թաքցրել իր հաւակնութիւնները Վրաստանի տարածքով ցամաքային սահման ունենալու եւ Պաթումիի հանդէպ։

Հարց.- Այսօր պաշտօնական Հայաստանի ու Վրաստանի յարաբերութիւնները ինչ հանգրուանի հասած են:

Պատ.- Մի կողմից հնչում են յայտարարութիւններ՝ բարձր մակարդակի յարաբերութիւններ ունենալու մասին։ Վստահեցնում են, որ անլուծելի խնդիրներ չկան, վերջերս էլ ՀՀ վարչապետի Վրաստան կատարած այցի ընթացքում խօսուեց յառաջիկայում ռազմավարական յարաբերութիւններ հաստատելու մասին։ ՀՀ նոր իշխանութիւնները ջաւախահայութեան առջեւ ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ դեռեւս յստակ, գործնական քայլեր չեն ձեռնարկել , օրինակի համար նշեմ , որ 2019-2020թ ուսումնական տարում ՀՀ-ից Ջաւախքի դպրոցների հայագիտական առարկաների դասաւանդման համար դասագրքեր չեն տրամադրուել։

Վարեց՝ Քրիստափոր Միքայէլեան»:

Մեսսին վնասվածք է ստացել
4 Հունիսի 2020, 16:51 Մեսսին վնասվածք է ստացել
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica