close
Եղանակը Երևանում
11 Հուլիսի 2020
+23°
+27°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ քաղաքացի Փաշինյանն ունի՞ իրավունք օգտվելու պետական ուղղաթիռից՝ քարոզարշավի նպատակով. Ռուբեն Մելիքյան

Քաղաքական

10 Մարտի 2020, 10:55
 ՀՀ քաղաքացի Փաշինյանն ունի՞ իրավունք օգտվելու պետական ուղղաթիռից՝ քարոզարշավի նպատակով. Ռուբեն Մելիքյան

Հարց. ունի՞ ՀՀ քաղաքացի Ն.Փաշինյանն իրավունք օգտվելու պետական ուղղաթիռից՝ քարոզարշավի նպատակով հարավային Սյունիք հասնելու համար։ Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Ոչ» քարոզչական կողմի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը. հայտնում է Yerkir.am-ը:

Նա, մասնավորապես, գրել է.

ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ԵՆՔ ԲՈԼՈՐ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ՝ ՕԴՈՒՄ, ՋՐՈՒՄ ԹԵ ՑԱՄԱՔՈՒՄ

Այսօրվանից Նիկոլ Փաշինյանը արձակուրդում է եւ իր հայտարարության համաձայն՝ զբաղվելու է քարոզչությամբ։

Հարց. ունի՞ ՀՀ քաղաքացի Ն.Փաշինյանն իրավունք օգտվելու պետական ուղղաթիռից՝ քարոզարշավի նպատակով հարավային Սյունիք հասնելու համար։

Ակնհայտ է, որ ՈՉ, քանի որ այդ միջոցից եւ առհասարակ ներքին ավիացիայից օգտվելու հնարավորություն «ՈՉ»-ը չունի։

ՀԳ. Ամեն դեպքում՝ բարի թռիչք։

ՀՀԳ. Հարգելի՛ իմքայլականներ, ե՞րբ եք պատրաստվում Ո՛Չ ասել ամենօրյա ռեժիմով օրենքի ոտնահարմանը»։

Հիշեցնենք՝ այսօրվանից մեկնարկում է այցը Սյունիք, որտեղ էլ նա «Այո»-ի քարոզարշավ կիրականացնի:

Հիշեցնենք նաև, որ 2020 թվականի ապրիլի 5-ին Հայաստանում սահմանադրական հանրաքվե կկայանա. հանրաքվեի կդրվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի ու անդամների լիազորությունների դադարեցման հարցը։

Ըստ Հայաստանի Հանրապետության հանրաքվեի մասին օրենքի՝ հանրաքվեից առաջ ձևավորվում է երկու քարոզչական կողմեր՝ «ԱՅՈ»-ի և «ՈՉ»-ի։ Նույն օրենքով «ԱՅՈ» քարոզչական կողմ են կազմում ԱԺ-ում հանրաքվեի մասին որոշմանը կողմ քվեարկած պատգամավորների խումբը։ Իսկ «ՈՉ»-ի կողմ՝ դեմ կամ ձեռնպահ քվեարկած պատգամավորական խմբերը։ Հետևաբար «ԱՅՈ» քարոզչական կողմն է Իմ քայլը խմբակցությունը, իսկ «ՈՉ»-ինը պետք է դառնար Լուսավոր Հայաստան խմբակցությունը, սակայն Խմբակցությունը հայտարարեց, որ հրաժարվում է ներգրավվել «ՈՉ»-ի ճամբար։ «Այո» քարոզչական կողմի նախագահ է ներկայացուցիչ է գրանցվել «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, իսկ շտաբի պետ ՀՀ տարածքային ենթակառուցվածների նախարար, ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը: 2020 թվականի փետրվարի 18-ին «ՈՉ» քարոզչական կողմ գրանցեց իրավաբան Ռուբեն Մելիքյանը, որի կազմում կան ավելի քան 60 իրավաբաններ։

Երկրպագողներ և ատողներ
11 Հուլիսի 2020, 16:32 Երկրպագողներ և ատողներ
Մենախօսութիւններ
11 Հուլիսի 2020, 11:54 Մենախօսութիւններ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica