close
Եղանակը Երևանում
4 Հունիսի 2020
+15°
+28°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հնս 2020
USD1482.38
GBP1607.22
EUR1540.89
RUB17.05
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ասկերանի Աստղաշեն գյուղում շահագործման կհանձնվի նորակառույց մանկապարտեզը. համայնքի ղեկավար

Արցախ

9 Մարտի 2020, 13:34
 Ասկերանի Աստղաշեն գյուղում շահագործման կհանձնվի նորակառույց մանկապարտեզը. համայնքի ղեկավար

ԱՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում կառուցվել է «Աստղիկ» մանկապարտեզը, որի պաշտոնական բացումը տեղի կունենա մոտ օրերս:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Աստղաշենի համայնքի ղեկավար Արթուր Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ մինչ այսօր գյուղում մանկապարտեզ չկար, ինչն էլ լուրջ խնդիր էր:

Մեկհարկանի մանկապարտեզի շենքի շինարարական աշխատանքները սկսվել էին 2018 թվականին. այն նախատեսված է շուրջ 30 երեխայի համար, որը բավարարում է գյուղի պահանջները:

«Մանկապարտեզը կառուցված է ժամանակակից չափանիշներին համապատասխան. այն ամբողջովին կահավորված է, հարմարավետ է և գեղեցիկ: Համոզված եմ, որ այս հաստատությունն իր կարևոր դերակատարությունը կունենա մատաղ սերնդի դաստիարակության և կրթության գործում, ինչպես նաև կթեթևացնի ծնողների հոգսը»,-մանրամասնել է համայնքի ղեկավարը:

 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica