close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2020
+18°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2020
USD1483.82
GBP1595.63
EUR1530.41
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՈՒՂԻՂ. Հանրաքվեի քարոզչությունը, ակցիաներն ու հանրային տրամադրությունները

Քաղաքական

9 Մարտի 2020, 13:05
 ՈՒՂԻՂ. Հանրաքվեի քարոզչությունը, ակցիաներն ու հանրային տրամադրությունները

Այսօր՝ մարտի 9-ին, հոգեբան Միհրդատ Մադաթյանը, քաղաքագետ Աղասի Ենոքյանը և ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը անդրադառնում են ապրիլի 5-ին սպասվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, մասնավորապես, «Այո» շտաբի քարոզարշավին, ակցիաներին ու հանրային տրամադրություններին. հայտնում է Yerkir.am-ը:

Հիշեցնենք՝ 2020 թվականի ապրիլի 5-ին Հայաստանում սահմանադրական հանրաքվե կկայանա. հանրաքվեի կդրվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի ու անդամների լիազորությունների դադարեցման հարցը։

Ըստ Հայաստանի Հանրապետության հանրաքվեի մասին օրենքի՝ հանրաքվեից առաջ ձևավորվում է երկու քարոզչական կողմեր՝ «ԱՅՈ»-ի և «ՈՉ»-ի։ Նույն օրենքով «ԱՅՈ» քարոզչական կողմ են կազմում ԱԺ-ում հանրաքվեի մասին որոշմանը կողմ քվեարկած պատգամավորների խումբը։ Իսկ «ՈՉ»-ի կողմ՝ դեմ կամ ձեռնպահ քվեարկած պատգամավորական խմբերը։ Հետևաբար «ԱՅՈ» քարոզչական կողմն է Իմ քայլը խմբակցությունը, իսկ «ՈՉ»-ինը պետք է դառնար Լուսավոր Հայաստան խմբակցությունը, սակայն Խմբակցությունը հայտարարեց, որ հրաժարվում է ներգրավվել «ՈՉ»-ի ճամբար։ «Այո» քարոզչական կողմի նախագահ է ներկայացուցիչ է գրանցվել «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, իսկ շտաբի պետ ՀՀ տարածքային ենթակառուցվածների նախարար, ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը: 2020 թվականի փետրվարի 18-ին «ՈՉ» քարոզչական կողմ գրանցեց իրավաբան Ռուբեն Մելիքյանը, որի կազմում կան ավելի քան 60 իրավաբաններ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica