close
Եղանակը Երևանում
2 Հունիսի 2020
+22°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հնս 2020
USD1482.49
GBP1606.25
EUR1539.28
RUB17.02
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հարկավոր է թուրքերին հնարավորինս սեղմել դեպի Թուրքիայի սահմանները, իսկ ավելի լավ կլինի ընդհանրապես քշել նրանց. Սեմյոն Բաղդասարով

Աշխարհ

6 Մարտի 2020, 16:59
 Հարկավոր է թուրքերին հնարավորինս սեղմել դեպի Թուրքիայի սահմանները, իսկ ավելի լավ կլինի ընդհանրապես քշել նրանց. Սեմյոն Բաղդասարով

Հինգշաբթի ուշ երեկոյան ավարտվեցին Իդլիբում իրավիճակի կարգավորման հարցով Պուտին-Էրդողան բանակցությունները: Դրանց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝

- ռազմական բոլոր գործողությունները դադարեցվում են մարտի 6-ի կեսգիշերից՝  շփման ամբողջ գծով,

- Սիրիայի Մ4 ճանապարհից դեպի հյուսիս և հարավ ստեղծվում է 6 կմ լայնությամբ անվտանգության միջանցք,

- մարտի 15-ից համատեղ պարեկություն է իրականացվելու Մ4 ճանապարհի երկայնքով:

Ակնհայտ է, որ Անկարան հաշտվել է մտքի հետ, որ կորցնում է վերահսկողությունը Մ5 ճանապարհի և Սերակիբ քաղաքի վրա: Ամենայն հավանականությամբ, կվերացվեն նաև  Մ4 ճանապարհից հարավ գտնվող  թուրքական դիտակետերը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումները Իդլիբում ոչնչացվելու են համատեղ:

Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրման ռուսաստանյան կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովի կարծիքով՝ Թուրքիան չի կատարի պայմանավորվածությունները: «Ժամանակի հարց է՝ թուրքերը հերթական անգամ կխախտեն դրանք»,- ըստ yerkir.am-ի՝ pravda.ru-ի հետ զրույցում ասել է նա:

Բաղդասարովի խոսքով՝ Մոսկվայում անցկացված բանակցությունների արդյունքները ցույց են տալիս, որ Թուրքիան և նրա ահաբեկչական խմբավորումները պարտվել են: «Շատ հավանեցի Լավրովի հայտարարությունը, որ կոչնչացվեն ավազակներն ու ահաբեկիչները, որոնց ՄԱԿ-ն այդպիսին է ճանաչել: Որովհետև «Հայաթ Թահրիր աշ Շամը» և մյուսները ահաբեկչական խմբավորումներ են: Դա ցույց է տալիս, թե ում հետ է Թուրքիան կապվել և ինչ է այնտեղ անում»,- ասել է արևելագետը:

Սակայն, նրա կարծիքով, Էրդողանը չի պատրաստվում ոչնչացնել ահաբեկիչներին, այլ դարձյալ կզինի ու կօգտագործի իր նպատակներով:

Բաղդասարովը համոզված է՝ պատերազմը կշարունակվի, սակայն ոչ թե «մեր ու Թուրքիայի միջև, այլ սիրիական բանակը, մեր աջակցությամբ, կձգտի ջախջախել այդ խմբավորումը»:

«Հարկավոր է անվտանգ դարձնել Հալեպը, ճանապարհը, հարկավոր է թուրքերին հնարավորինս սեղմել դեպի Թուրքիայի սահմանները, իսկ ավելի լավ կլինի ընդհանրապես քշել նրանց: Առանց պատերազմի, պատերազմական գործողությունների դա անելն անհնար է»,- նշել է փորձագետը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica