close
Եղանակը Երևանում
2 Հունիսի 2020
+22°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հնս 2020
USD1482.49
GBP1606.25
EUR1539.28
RUB17.02
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Մի քանի նորություն՝ Երեւանում անապաստան շների խնդրի լուծման վերաբերյալ. կօգտագործվեն հատուկ հրացաններ». խոսնակ

Հասարակություն

6 Մարտի 2020, 14:42
 «Մի քանի նորություն՝ Երեւանում անապաստան շների խնդրի լուծման վերաբերյալ. կօգտագործվեն հատուկ հրացաններ». խոսնակ

Քաղաքապետի հանձնարարությամբ, քայլեր են ձեռնարկվում «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի ռեսուրսների եւ կարողությունների ավելացման ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը. հայտնում է Yerkir.am-ը:

Նա Facebook-ի իր էջում գրել է. «Մի քանի նորություն՝ Երեւանում անապաստան շների խնդրի լուծման վերաբերյալ

Քաղաքապետի հանձնարարությամբ, քայլեր են ձեռնարկվում «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի ռեսուրսների եւ կարողությունների ավելացման ուղղությամբ. մասնավորապես, համալրվում է կազմակերպության մասնագիտական անձնակազմը եւ աշխատանքի մեթոդաբանությունը:

- կենդանիներին որսալու համար, ցանցերից բացի, կօգտագործվեն նաեւ հատուկ հրացաններ, որոնց օգնությամբ կենդանիները ԿԱՆԶԳԱՅԱՑՎԵՆ եւ կտեղափոխվեն կլինիկա՝ ստերջացման եւ պատվաստման,

- ՀՈԱԿ-ի նորակառույց կլինիկային կից կառուցվում են ժամանակավոր կացարաններ, որտեղ կենդանիները կպահվեն՝ մինչեւ ստերջացման եւ պատվաստման գործողությունները,

- Մոտակա շաբաթներին շահագործման կհանձնվի ՀՈԱԿ-ի կլինիկան եւ հարակից ենթակառուցվածքները, կլինիկան գտնվում է Էրեբունի վարչական շրջանի տարածքում:

-Քաղաքային իշխանության համար մարդկանց անվտանգության առաջնային նպատակ է, միեւնույն ժամանակ, խնդիրը պետք է լուծել հումանիստական մեթոդներով՝ Հայաստանի Հանրապետության գործող օրեսնդրության սահմաններում»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica