close
Եղանակը Երևանում
14 Հուլիսի 2020
+23°
+29°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պարզվում է հեղափոխությունը շրջանցել է ոչ միայն ՍԴ-ն, այլեւ գիտությունների ազգային ակադեմիան. Արսեն Բաբայան

Քաղաքական

6 Մարտի 2020, 11:59
 Պարզվում է հեղափոխությունը շրջանցել է ոչ միայն ՍԴ-ն, այլեւ գիտությունների ազգային ակադեմիան. Արսեն Բաբայան

Պարզվում է հեղափոխությունը շրջանցել է ոչ միայն ՍԴ-ն, այլեւ գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ)։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը. հայտնում է Yerkir.am-ը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այն նույնպես չի վայելում ժողովրդի վստահությունը եւ, քանի դեռ ուշ չէ, պետք է հանրաքվեի քվեաթերթիկների մեջ ավելացնել նաեւ այն ցրելու եւ հեղափոխական կադրերով համալրելու հարցը, առավել եւս, որ ԳԱԱ-ի անդամների մի մասը Ազգային Ակադեմիայում «իսկական անդամներ» եւ, այսպես կոչված, «թղթակից» (այսինքն` ոչ իսկական) անդամներ են։

Կամ կարելի է չթողնել, որ բանը հասնի հանրաքվեի, այլ շտապ ԳԱԱ գործուղել մեկ այլ Վահե Գրիգորյանի, ասենք` Նիկոլայ Բաղդասարյանին եւ հանձնարարել կարճ ժամկետում ԳԱԱ-ն համալրել իմքայլականներից նրանցով, ովքեր քիչ, թե շատ տառաճանաչ են, իսկ ոչ իսկական` այսինքն թղթակից անդամներին ընդհանրապես ազատել, առանց այլ աշխատանքի ապահովման։

Հենց այդ ժամանակ կարելի է վստահ ասել, որ հեղափոխությունը վերջնական հաղթանակ է տարել»:

Հիշեցնենք՝ Գի­տու­թյուն­նե­րի ազ­գա­յին ա­կա­դե­միա­յի լու­ծար­ման հար­ցը տևա­կան ժա­մա­նակ քն­նարկ­վում է: Ե­րեկ կա­ռա­վա­րու­թյուն-ԱԺ հար­ցու­պա­տաս­խա­նի ժա­մա­նակ ԿԳՄՍ նա­խա­րա­րը ևս չի բա­ցա­ռել նման հնա­րա­վո­րու­թյու­նը։ «Մենք ԳԱԱ-ի հետ կապ­ված ա­ռա­ջարկ ու­նենք, որ­տեղ գոր­ծա­ռու­թա­յին ո­րո­շա­կի փո­փո­խու­թյուն­ներ են նա­խա­տես­վում։ Այն ինս­տի­տուտ­նե­րը, ո­րոնք գոր­ծում են ԳԱԱ-ում, ու­նե­նա­լու են խոր­հուրդ­ներ և կա­ռա­վար­ման այլ ձև։ ԳԱԱ-ն պահ­պա­նե­լու է ո­րո­շա­կի գոր­ծա­ռույթ­ներ»,- ա­սել էր Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը՝ տե­ղե­կաց­նե­լով, որ հի­մա ա­ռա­ջարկ­նե­րի են սպա­սում ա­կա­դե­միա­յից։ 

Երեկ գիտությունների ազգային ակադեմիայում քննարկում և քվեարկություն է եղել, թե արդյոք գիտնականները համաձա՞յն են, որ ակադեմիական ինստիտուտները մնան ակադեմիայի կազմում, թե ոչ:

Մամուլու շրջանառվող լուրերի համաձայն՝ ԳԱԱ-ում բո­ղո­քի մեծ ա­լիք է հա­սու­նացել այս հար­ցի առն­չու­թյամբ։ Գիտ­նա­կան­նե­րի դժ­գո­հու­թյու­նը չափ ու սահ­ման չու­նի, նիս­տեր են ա­նում և դա­տա­պար­տում ԳԱԱ-ի հան­դեպ նման վե­րա­բեր­մուն­քը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica