close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+22°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1485.74
GBP1608.34
EUR1547.57
RUB16.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀԱՊԿ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ Մոսկվայում դեկտեմբերին

Աշխարհ

5 Մարտի 2020, 16:55
 ՀԱՊԿ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ Մոսկվայում դեկտեմբերին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովի ամսաթիվը ներկայում համաձայնեցվում Է, այն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Մոսկվայում՝ դեկտեմբերին: Այդ մասին մարտի 5-ին Մինսկում հայտնել Է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ կայացած հանդիպումից հետո:

«Այժմ ամսաթիվը համաձայնեցվում Է: Այս տարի ՀԱՊԿ-ն նախագահում Է Ռուսաստանի Դաշնությունը, ուստիև պետությունների ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա այնտեղ, ըստ երևույթին՝ Մոսկվայում դեկտեմբերին»,- Զասի խոսքը մեջբերել Է ԲելՏԱ-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կազմակերպության գլխավոր քարտուղարը և Լուկաշենկոն քննարկել են ՀԱՊԿ-ի աշխատանքի տարբեր ուղղություններ, այդ թվում՝ արտաքին քաղաքական գործունեությունը և կազմակերպության գործընկերոջ ու նրան առընթեր դիտորդի կարգավիճակներ տրամադրելու վերաբերյալ բելառուսական կողմի նախաձեռնության իրագործումը:

Նաև նշվել Է ՀԱՊԿ-ի երկրների միջեւ ռազմատնտեսական համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունը: Գործակալության տեղեկատվության համաձայն` այդ թեման պլանավորվում Է հանգամանորեն քննարկել մարտին Երևանում ռազմական տեխնիկայի եւ զենքի ցուցահանդեսի հարթակներում, որտեղ կհավաքվեն կազմակերպության երկրների ներկայացուցիչները:

«Պետք Է աշխատել ՀԱՊԿ պետությունների հետ, որպեսզի հանվեն այն խնդիրները, որոնք կան ռազմատնտեսական համագործակցության ոլորտում: Դրանք քիչ չեն»,- նշել Է Զասը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica