close
Եղանակը Երևանում
28 Մարտի 2020
+10°
+16°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ ԳՄ-ի՝ լայն ուժերի մասնակցությամբ քննարկումների շարքը նվիրված է ՀՀ սոցիալ-տնտեսական խնդիրներին

Քաղաքական

5 Մարտի 2020, 12:49
 ՀՅԴ ԳՄ-ի՝ լայն ուժերի մասնակցությամբ քննարկումների շարքը նվիրված է ՀՀ սոցիալ-տնտեսական խնդիրներին

ՀՅԴ Գերագույն մարմինը՝ կարևորելով ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման առկա խնդիրների համակողմանի, առարկայական գնահատման և դրանց իրական լուծումներին ուղղված քաղաքական բազմակողմանի և շահագրգիռ քննարկման անհրաժեշտությունընախաձեռնում է պարբերական քննարկումների շարք:

Այս շարքի առաջին հանդիպումը տեղի կունենա 2020 թվականի մարտի 6-ին, ժամը՝ 15.00-18.00-ն, «Անի Գրանդ հոթել» հյուրանոցում (հասցեն՝ ք. Երևան, Հանրապետության 65):

Համաժողովին հրավիրված են խորհրդարանական և արտախորհրդարանական, իշխանական և ընդդիմադիր քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության, մասնագիտական և փորձագիտական լայն շրջանակի ներկայացուցիչներ:

Համաժողովում նախատեսվում են հետևյալ հիմնական հարցերի շուրջ քննարկումներ.

• տնտեսության պետական կարգավորումն ու պետության նպատակային մասնակցութունը,
• սոցիալական պաշտպանության քաղաքականության անհրաժեշտ բնույթը,
• կենսաթոշակային համակարգը,
• եկամտային հարկի փոփոխությունները,
• աշխատանքային իրավունքների պաշտպանության անհրաժեշտ բարեփոխումները:

Քննարկվող հարցերի, քննարկումներին հնչեցված տեսակետների, մոտեցումների և առաջարկությունների հիման վրա կձևավորվեն նաև թեմաներ՝ հաջորդ համաժողովների համար:

Քննարկման արդյունքները մասնակիցների կողմից համատեղ կամփոփվեն: Համաձայնեցված տեսակետները նաև կհրապարակվեն, հանրային օրակարգ ձևավորելու նպատակով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica