close
Եղանակը Երևանում
10 Հուլիսի 2020
+19°
+28°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Հլս 2020
USD1486.60
GBP1615.69
EUR1551.22
RUB16.87
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամսական 21.000 դոլար պարգեւատրում՝ հակակոռուպցիոն պայքարի ձախողման համար

Քաղաքական

4 Մարտի 2020, 19:10
 Ամսական 21.000 դոլար պարգեւատրում՝ հակակոռուպցիոն պայքարի ձախողման համար

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.01.2020 թվականը, այն է՝ Փաշինյանի օրոք:   

Ստացված գրավոր պատասխանում (կցվում է) նշված է, որ 2018 թ. մայիսի 9-ից մինչև 2020 թ. հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին տրամադրված պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 212 766.6 հազ. ՀՀ դրամ (շուրջ 446 հազար ԱՄՆ դոլար):  

Հայտնենք, որ ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի որոշմամբ սահմանվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատողների առավելագույն թվաքանակը՝ 96 հաստիք:

Փաստորեն՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ամսական պարգևավճարների թիվը կազմում է ավելի քան 21.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ կամ, յուրաքանչյուր աշխատակցի հաշվարկով, շուրջ 220 ԱՄՆ դոլար:

Եթե ՀՔԾ֊ում մի քանի քննություն ավարտված լիներ, մի քանի դատական վճիռ լիներ, որ կհաստատեր ՀՔԾ մեղադրանքները, ապա կասեինք, որ արժանի են։ Սակայն արդյունք չկա, և աղքատության «հաղթահարումը» ՀՔԾ-ում ընթանում է նույնքան «արդյունավետ», ինչպես արդյունք չարձանագրող բոլոր մյուս հիմնարկներում։ Իսկ գուցե նման չափի պարգևավճարն ա՞յլ ծառայությունների դիմաց է։

Հիշեցնենք՝ նույն շրջանում ՀՀ դատախազության աշխատակիցներին տրամադրված պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 1.276.561.050 ՀՀ դրամ (շուրջ 2 միլիոն 676 հազար դոլար), որն ամսական կտրվածքով կազմում է 127.500 ԱՄՆ դոլար կամ, յուրաքանչյուր աշխատակցի հաշվարկով (653 աշխատակիցներ), շուրջ 200 ԱՄՆ դոլար:

Նախկին ներկան. Բ. Եսայան
9 Հուլիսի 2020, 18:41 Նախկին ներկան. Բ. Եսայան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica