close
Եղանակը Երևանում
11 Հուլիսի 2020
+23°
+27°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Առաջին հայցն արդեն դատարանում է, մյուսները շուտով կուղարկվեն». Ռուբեն Մելիքյանը՝ ընտրակաշառք տալու լուրերի մասին

Իրավունք

4 Մարտի 2020, 15:17
 «Առաջին հայցն արդեն դատարանում է, մյուսները շուտով կուղարկվեն». Ռուբեն Մելիքյանը՝ ընտրակաշառք տալու լուրերի մասին

«Իրավական ուղի» ՀԿ-ի ղեկավար, սահմանադրական հանրաքվեի «Ոչ» քարոզչական կողմի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Ոչ» քարոզչական կողմի կողմից բաժանվող ընտրակաշառքի մասին իբր լուրերին. հայտնում է Yerkir.am:

Նա, մասնավորապես, նշել է. «Եվս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում եմ. բոլոր այն մարդիկ, որոնք կփորձեն «Ոչ»-ի կողմի մասին ապատեղեկատվություն կամ բամբասանք տարածել՝ թե իբր իրենց տալի ամուսնու հորքարոջ հարսի եղբոր ուսմասվարի բաջանաղը լսել է, որ «Ոչ»-ի կողմից կաշառք կամ անգամ կաշառքի խոստում է եղել, պատասխան են տալու օրենքի առջեւ:

Եվս մեկ անգամ հորդորում եմ Դատախազությանն ու Ոստիկանությանը ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն այս «լուրերը» տարածող մարդկանց հայտնաբերելու եւ քրեադատավարական ընթացակարգով իրականությունը պարզելու համար:

Նաեւ տեղեկացնում եմ, որ մենք սկսել ենք քաղաքացիադատավարական ընթացակարգ՝ զրպարտչական եւ մեզ համար վիրավորական «լուրեր» տարածողների դեմ։ Առաջին հայցն արդեն դատարանում է, մյուսները շուտով կուղարկվեն։ Թող գան դատարան ու հանրության առջեւ բացահայտնեն եղելությունը (կամ դրա բացակայությունը)։

Իսկ ԶԼՄ-ներին առաջարկում եմ չմոլորեցնել հանրությանը: Դադարեցրե՛ք անիմաստ շահարկումները եւ ակնհայտ կեղծ օրակարգի ձեւավորումը:

Նաեւ նման մեթոդներին ենք ասում՝ Ո՛Չ»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ «Մեդիա կենտրոն»-ում քննարկում էր կազմակերպվել՝ «Ընտրակաշառք «Ոչ»-ի օգտի՞ն. իրակա՞ն, թե՞ կեղծ օրակարգ, հանրաքվեն՝ փորձաքար իշխանությունների համար» թեմայով:

Հավելենք, որ օրերս համացանցում լուրեր էին շրջանառվում, որոնց համաձայն՝ ՍԴ փոփոխությունների «Ոչ»-ի շտաբը ընտրակաշառք է բաժանել՝ սպասվող հանրաքվեին «ոչ» ասելու համար:

Երկրպագողներ և ատողներ
11 Հուլիսի 2020, 16:32 Երկրպագողներ և ատողներ
Մենախօսութիւններ
11 Հուլիսի 2020, 11:54 Մենախօսութիւններ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica