close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2020
+13°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2020
USD1483.82
GBP1595.63
EUR1530.41
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կողմնորոշվե՛ք, դուք սպիտակ եք` սեւ երանգներո՞վ, թե՞ սեւ` սպիտակ երանգներով. Դավիթ Խաժակյանը՝ իշխանություններին

Քաղաքական

4 Մարտի 2020, 12:28
 Կողմնորոշվե՛ք, դուք սպիտակ եք` սեւ երանգներո՞վ, թե՞ սեւ` սպիտակ երանգներով. Դավիթ Խաժակյանը՝ իշխանություններին

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մամուլում տարածված լուրերին առ այն, որ հարյուրավոր հանձնաժողովի անդամների ԱՅՈ-ի շտաբը ներկայացրել է այն մարդկանց ցանկից, ովքեր նախորդ համապետական ընտրություններին առաջադրված են եղել ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի կողմից: Նա մասնավորապես նշել է, որ մարդկանց սեւացնելու նպատակով քաղաքական բաժանումներն անընդունելի են. հայտնում է Yerkir.am-ը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Երեկ մամուլում տեղեկություն տարածվեց եւ ինքս համոզվեցի, որ հարյուրավոր հանձնաժողովի անդամների ԱՅՈ-ի շտաբը ներկայացրել է այն մարդկանց ցանկից, որոնք նախորդ համապետական ընտրություններին առաջադրված են եղել ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի կողմից:

Քաղաքական ռասիզմ պարունակող մտքեր չեմ արտահայտի: Մարդկանց սեւացնելու նպատակով քաղաքական բաժանումներն անընդունելի են:

Բայց խնդիրն այն է, որ երբ ԼՀԿ-ն իր համախոհներին չարգելեց ներգրավվել ընտրական հանձնաժողովներում, նույն այդ իշխանականները, որոնք հարյուրից ավել միայն տեղամասի նախագահ են ներկայացրել նշածս ուժերից, փարիսեցիաբար շահարկեցին ԼՀԿ որոշումը, պնդելով, որ այդպիսով ԼՀԿ-ն աջակցում է ՈՉ-ին:

Եթե այդ տրամաբանությամբ երկակի ստանդարտներից զերծ մնանք, ապա պետք է պնդենք, որ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն աջակցում են նաեւ ԱՅՈ-ին:

Ավելին, եթե Ազատություն ռադիոկայանը այդ կողմնակալությունը կրողը չէ, ապա այսօր, ինչպես նախորդ դրվագում, պետք է ռեպորտաժ պատրաստի` ներկայացնելով ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի աջակցությունը ԱՅՈ-ին:

Իհարկե իշխանականների տրամաբանության կիրառումը սյուռ կստացվի. իշխանությունները փորձում են ազատվել ՍԴ նախագահից մի հանրաքվեի միջոցով, որի հարյուրավոր հանձնաժողովի անդամներ եւ նախագահներ դեռ մեկ տարի առաջ ներգրավվել են հանձնաժողովներում այդ նույն ՍԴ նախագահին ընտրած ուժերի կողմից:

Հարգելի իշխանականներ, ձեզ կողմնորոշվել է անհրաժեշտ, անբովանդակ շահարկումների գայթակղությանը չտրվելու կամք է անհրաժեշտ:

Ու ընդհանրապես, կողմնորոշվե՛ք, դուք սպիտակ եք` սեւ երանգներո՞վ, թե՞ սեւ` սպիտակ երանգներով»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ «Ժամանակ»-ը ««Այո»-ն՝ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի հույսին. ովքեր են աշխատելու հանձնաժողովներում» վերտառությամբ նյութ էր հրապարարակել, որտեղ նշվում էր, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներում «Այո»-ի և «Ոչ»-ի ճամբարներն արդեն կատարել են նշանակումներ։ Ընդ որում՝ 2008 տեղամասում «Այո»-ն երկու հանձնաժողովական ունի, մինչդեռ «Ոչ»-ը՝ 1975 տեղամասում։

«Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն էլ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել էր՝ տեղեկություններ է ստանում, որ Նոյեմբերյանում, Վանաձորում ու Գյումրիում սահմանադրական հանրաքվեի համար «Այո»-ի հանձնաժողովական տեղերում նշանակվել են նախկինում ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի համար աշխատած մարդիկ։

Իշխանությունը այստեղ անհանգստանալու առիթ չի տեսնում։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը նշեց՝ ով ուզում է հանձնաժողովում նշանակված լինի, չի կարող կեղծել ընտրությունները, և նա, ով օրենքը կխախտի, պատասխան է տալու»,- գրել էր թերթը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica