close
Եղանակը Երևանում
2 Հունիսի 2020
+22°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հնս 2020
USD1482.49
GBP1606.25
EUR1539.28
RUB17.02
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իդլիբում վերջինը ծիծաղելու է Պուտինը

Աշխարհ

3 Մարտի 2020, 19:02
 Իդլիբում վերջինը ծիծաղելու է Պուտինը

Պուտինը վարպետորեն բանեցրել է իր խաղաքարտերը՝ Թուրքիային հեռացրել է Արևմուտքից, Ռուսաստանից ռազմավարական կախվածության մեջ է դրել ու իր աշխարհաքաղաքական նպատակներին հասել Սիրիայում՝ հակառակ Անկարայի շահերին: Էրդողանն ի զորու չէ խանգարել նրան. ըստ yerkir.am-ի՝ նորվեգական Resett պարբերականում հրապարակած հոդվածում գրում է Օսլոյի Միջազգային և ռազմավարական վերլուծության կենտրոնի գիտաշխատող Հենրիկ Վերենշյոլդը:

«Այդպես էլ պարզ չէ, թե ով էր ռմբակոծել սիրիական Իդլիբ նահանգում թուրքական ուժերը՝ ռուսնե՞րը, թե՞ սիրիացիները: Զոհվել էր առնվազն 33 զինվոր, ավելի քան 30-ը վիրավորվել էր: Թուրք անկախ փորձագետները մատնանշում են Ռուսաստանը, սակայն Մոսկվան հերքում է իր մասնակցությունը: Սակայն ով էլ կանգնած լինի այդ հարձակման հետևում, այն երբեք տեղի չէր ունենա առանց Ասադի ռեժիմին ռուսական աջակցության, և դրա ապացույցը Անկարայի ցասումն է: Այդ միջադեպը ցույց է տալիս, որ  Թուրքիայի և Ռուսաստանի ռազմավարական մերձեցումը պատրանք է եղել, քանի որ նրանց աշխարհաքաղաքական շահերը տրամագծորեն հակառակն են»,- գրում է նորվեգացի վերլուծաբանը:

Ըստ նրա՝ Վլադիմիր Պուտինը նաև չի մոռացել 2015-ի նոյեմբերի այն օրը, երբ Թուրքիան նախագահ Էրդողանի հրամանով խոցեց ռուսաստանյան կործանիչ: «Այդ ժամանակ խիստ զայրացած Պուտինը Թուրքիային անվանեց ահաբեկչության հովանավոր՝ մեղադրլեով նրան ԻՊ-ից նավթ գնելու և այլ ահաբեկչական խմբավորումների աջակցելու մեջ: Հետո Ռուսաստանը Թուրքիայի դեմ մի շարք տնտեսական պատժամիջոցներ կիրառեց, սակայն, ի զարմանս բազմաթիվ քաղաքագետների, Պուտինն ու Էրդողանը շուտով «խաղաղության ծխամորճ ծխեցին»: Արդեն 2016-ի հունիսին Էրդողանը ափսոսանք հայտնեց կատարվածի կապակցությամբ, և սկսվեց Մոսկվայի ու Անկարայի ռազմավարական մերձեցումը, որն արագացավ նույն թվականին Թուրքիայում հեղաշրջման անհաջող փորձից հետո. Պուտինն իբր օգնել էր Էրդողանին՝ զգուշացնելով նախապատրաստվող հեղաշրջման մասին, և Թուրքիայի նախագահն էլ շտապեց մեղադրել արևմտյան պետություններին, առաջին հերթին՝ ԱՄՆ-ին, ապստամբներին աջակցելու մեջ»,- գրում է Վերենշյոլդը՝ հավելելով, որ այնուհետև Մոսկվան ու Անկարան մի շարք տնտեսական, քաղաքական ու ռազմական համաձայնագրեր կնքեցին:

Նորվեգացի վերլուծաբանի կարծիքով՝ կարևոր փուլ էր 2017-ի մայիսին «Թուրքական հոսք» գազատարի շինարարության սկիզբը, որը խորացնում էր Թուրքիայի կախվածությունը ռուսաստանյան էներգակիրներից, սակայն մերձեցումը գագաթնակետին հասավ 2019-ի հուլիսին, երբ ռուսները թուրքերին Ս-400 զենիթահրթիռային համակարգեր մատակարարեցին: Դա լցրեց ամերիկացիների համբերության բաժակը, և նրանք Թուրքիային բացառեցին Ֆ-35 կործանիչների ծրագրի մասնակիցների ցուցակից: Որոշ փորձագետների կարծիքով՝ ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունից միայն անունն է մնացել, իսկ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները մոտ ժամանակներս կփլուզվեն:

«Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացմանը զուգահեռ՝ Անկարան ավելի ու ավելի էր նայում դեպի Ռուսաստանը՝ ռազմավարական դատարկությունը լցնելու համար: Սակայն երկու երկրների ռազմավարական մերձեցումը  «արագընթաց սիրավեպ» էր, քանի որ նրանց հիմնական շահերը միմյանց հակասում են, ընդ որում՝  ոչ միայն Սիրիայում»,- նշում է Վերենշյոլդը:

 Վերլուծաբանը համարում է, որ առանց անհրաժեշտ ռազմական միջոցների Թուրքիան ի զորու չէ հասնել Սիրիայում իր ռազմավարական նպատակներին: Իսկ Պուտինի համար սիրիական պատերազմը հեղինակության հարց է. շատ ջանք է գործադրվել, հետևաբար՝ նա չի հեռանա ու թուրքական սպառնալիքներին չի տրվի: «Ենթադրվում է, որ Էրդողանը տեղի կտա ու կհամաձայնի, որ Ասադի ռեժիմը հետզհետե վերականգնի վերահսկողությունը Իդլիբի մեծ մասի վրա: Խոսքը ոչ միայն անվտանգության քաղաքականության, այլ նաև երկու իշխանազոր նախագահների մասին է, որոնք չեն հանդուրժի իրենց դիմազրկումը: 2015-ին կործանիչի խոցումը հարված էր Պուտինի վարկանիշին, և նա այդ մասին չէր մոռացել: Նա սպասեց համապատասխան պահին, որ նսեմացնի թուրք գործընկերոջը, և ահա ժամանակը եկել է: Թուրքիան իրական քիչ միջոցներ ունի Ռուսաստանին ընդդիմանալու՝ հատկապես հաշվի առնելով նրա աճող կախվածությունը ռուսաստանյան էներգակիրներից: Այդ պատճառով բաց պատերազմը  նրանց միջև քիչ հավանական է:  Պուտինը հաղթել է Էրդողանին բոլոր հնարավոր միջոցներով, հետևաբար՝ ծիծաղելու է վերջինը»,- եզրափակում է նորվեգացի վերլուծաբանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica