close
Եղանակը Երևանում
30 Մայիսի 2020
+26°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ֆրանսիայից «նոր Հայաստանում» գլխապտույտ ներդրումներ չեն խոստանում․ Անդրանիկ Նշանյան

Քաղաքական

2 Մարտի 2020, 21:34
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ֆրանսիայից «նոր Հայաստանում» գլխապտույտ ներդրումներ չեն խոստանում․ Անդրանիկ Նշանյան

«Նոր Հայաստանում» ներդրումներ անելու խոստումներ Ֆրանսիայում Անդրանիկ Նշանյանը չի լսել․ Մեզիո քաղաքի հայ մշակութային տան նախագահը Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց․ «Չեմ կարծում, որ խոստումներ կան, որ ամեն մեկը գա, ո՛չ, այդ հարցերը Ֆրանսիայի վրա չկան»։

Ոմանցից լսում է, որ Հայաստանում փոփոխություններ կան․ «Բայց իմ կարծիքովս՝ ոչ, որովհետև երբ կնայեմ՝ անձը 2 գործ ունի և տակավին գլուխ չէ գար, որևէ մեկ առաջադիմութուն չկա։ Բայց կա մի բան, որ ազատ են»։

Իր մտքին Արցախում ներդրումներ անելն է․ «Այնտեղ գործ բանալ, աշխատանք տանիլ, պետք եղածը ղրկիլ»։

Ֆրանսիայի Մեզիո քաղաքը կցանկանար Արցախում քույր քաղաք ունենալ, բայց Ադրբեջանը խնդիրներ է առաջացնում։ Արցախի այլ քաղաքների հետ Ֆրանսիայում քույր դարձած քաղաքների քաղաքապետների հանդեպ Ադրբեջանը դատական գործընթացներ է սկսել։

«Իրենք չեն ընդունում Արցախի արտաքին գործերի նախարարին, քանի որ ճանաչված հանրապետություն չէ։ Ադրբեջանը դատ է բացել այս բոլոր քաղաքապետների դեմ, որոնք այդ բարեկամության պայմանագիրը ստորագրել են, դատի է կանչել»,-ասաց նա։

Բայց Անդրանիկ Նշանյանը լիահույս է՝ այդ հարցը կկարգավորվի և Մեզիոն Արցախում քույր կունենա։

«Մեծ աշխատանք է տարվում, որ անպայման այս բոլորը հետաձգի կառավարությունը և իրավունք տա։ Մենք բոլոր հայկական միությունների նախագահություն ունենք, հունվարին ճաշկերույթ արեցինք, որտեղ նախագահ Մակրոնը ներկա էր և խնդրեցինք, որ ճար գտնի աշխատանք տանելու նաև Արցախում»,-ասաց նա։

Մինչ այդ, Մեզիոն քույրության գործընթաց է սկսել Հրազդան քաղաքի հետ․ հուլիսին Հակոբ Սապունջյանը Հրազդանի քաղաքապետի հետ ստորագրեց փաստաթղթերը, ապրիլին Մեզիոն կհյուրընկալի Հրազդանի պատվիրակությանը՝ վերջնական վավերացնելու համար։

«Երկար տարիներ ցանկացել ենք քույր քաղաք ունենալ, որովհետև Լիոնի ամբողջ արևելքը քույր քաղաքներ ունեին, միայն Մեզիո քաղաքը չուներ։ Դա էլ հաջողվեց՝ հուլիսին»,-ասաց ԱՆդրանիկ Նշանյանը։

Երբ հյուրընկալվեցին Հրազդանում, պարզեցին, որ մի քանի դպրոցներ, մանկապարտեզներ ցավալի վիճակում են․ «Մանկապարտեզի պզտիկները անգամ մահճակալներ չունեին, դպրոցները շատ գեշ վիճակի մեջ»։

Երբ այդ բոլորը տեսան, վերադարձին՝ որոշեցին անպայման օգտակար լինել Հրազդան քաղաքին․ անհրաժեշտ գույքն ու իրերը բարձեցին բեռնատարն ու ուղարկեցին Հայաստան։

Մեզիո քաղաքը 34 հազար բնակչություն ունի՝ 550 ընտանիք հայկական է։ Քաղաքի պողոտաներից մեկը կոչել են «Ապրիլ-24» և շատ գեղեցիկ հուշարձան են տեղադրել։ Փորձում են օգնել ծերերին՝ երբեմն պտույտի են ղրկում, փոքրիկներին հավաքում են՝ հայկական դպրոց տանելու համար․ «Որքան ծրագիր ունեինք՝ բոլորն արեցինք, միակ հարցերնիս մնացած էր, որ քույր քաղաք ունենանք, ան ալ ապրիլին կստորագրենք»։

Անդրանիկ Նշանյանն ասում է՝ Ֆրանսիայում հայերն ունեն՝ ինչ անհրաժեշտ է․ «Ունենք մշակութային տներ, ունենք ՀՄԸՄ-ն, ունենք տիկնանց միությունները՝ ՀՕՄ-ը կամ Կապույտ խաչը։ Եվ մանավանդ, սուրիահայերը որ եկան՝ հաստատվեցին Ֆրանսիայում, մեկը մյուսին օգնում է, որ գործ գտնի, տուն գտնի։ Ընդհանրապես, մեր համայնքը շատ լավ վիճակի մեջ է»։

Աննա Բալյան

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica