close
Եղանակը Երևանում
1 Ապրիլի 2020
+6°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Ապր 2020
USD1504.47
GBP1622.36
EUR1553.45
RUB16.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թոմ Քրուզն ու «Առաքելությունն անիրագործելի է» մարտաֆիլմի նկարահանող խումբը կարանտինի մեջ են հայտնվել՝ կորոնավիրուսի պատճառով

Մշակույթ

2 Մարտի 2020, 14:04
 Թոմ Քրուզն ու «Առաքելությունն անիրագործելի է» մարտաֆիլմի նկարահանող խումբը կարանտինի մեջ են հայտնվել՝ կորոնավիրուսի պատճառով

«Առաքելությունն անիրագործելի է» ("Mission Impossible") մարտաֆիլմի նկարահանող խումբը, People Talk-ի տեղեկացմամբ, Իտալիայում ենթարկվել է կարանտինի՝ կորոնավիրուսի պատճառով. հայտնում է Yerkir.am-ը:

Թոմ Քրուզը, որը մարտաֆիլմի գլխավոր դերակատարներից է, ևս կարանտինի մեջ է հայտնվել կորոնավիրուսի պատճառով, որի բռնկումը հայտնաբերվել է Իտալիայում: Նշվում է, որ  նկարահանող խումբը կարանտինում է գտնվում Gritti Palace շքեղ հյուրանոցային համալիրում:

Այս պահի դրությամբ Վենետիկում աշխատանքներ են ընթանում դետեկտիվ ժանրի թրիլլերի յոթերորդ մասի վրա։  Թոմ Քրուզը նկարահանման հրապարակ է ժամանել դեռ փետրվարի 20-ին, բայց դրանք նախատեսված էին սկսել մարտի 2-ին։

Ըստ շրջանառվող լուրերի՝  նկարահանումներն հետաձգվել են, իսկ ավելի վաղ հայտարարվել էր, որ պատճառը՝ կորոնավիրուսն է:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին:

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica