close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հնդկաստանը Հայաստան կմատակարարի 40 մլն դոլար արժողությամբ ռադիոտեղորոշիչներ. India Today

Աշխարհ

2 Մարտի 2020, 10:38
 Հնդկաստանը Հայաստան կմատակարարի 40 մլն դոլար արժողությամբ ռադիոտեղորոշիչներ. India Today

Հնդկաստանը Հայաստան ռադիոտեղորոշիչի մատակարարման 40 միլիով դոլար արժեքով համաձայնագիր է կնքել. գրում է India Today-ը՝ սեփական կառավարական աղբյուրներին հղումով. հայտնում է Yerkir.am-ը:

Ըստ կողմերի միջև կնքված համաձայնագրի՝ 4 Swathi ռադարների (ռադիոտեղորոշիչ) մատակարարում է նախատեսվում. դրանք ապահովում են թշնամու զենքի արագ, ավտոմատ, ինչպես նաև ճշգրիտ հայտնաբերում 50 կմ հեռավորության վրա՝ անկախ այն հանգամանքից, թե դրանք ականանետներ, արկեր կամ հրթիռներ են:

Հավելվում է նաև, որ ռադիոտեղորոշիչը կարող է միաժամանակ հաղթահարել տարբեր հատվածներում զենքի տարբեր տեսակներից արձակված մի քանի արկեր: Վերջիններս Հնդկաստանի բանակն օգտագործում է Քաշմիրի շփման գծում:

India Today-ը շեշտում է նաև, որ Հայաստանն իրականացրել է նաև ռուսական ու լեհական համակարգերի փորձարկումներ, սակայն արդյունքում ընտրել է հնդկական արտադրանքը:

Աստղագուշակ. հունվարի 17
17 Հունվարի 2021, 09:50 Աստղագուշակ. հունվարի 17
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica