close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+22°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1485.74
GBP1608.34
EUR1547.57
RUB16.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Գոլդեն փելիսում» տաք ջրի համակարգը վերանորոգվեց, կգործի նաև ինտերնետը․ Արսեն Թորոսյան

Հասարակություն

2 Մարտի 2020, 09:29
 «Գոլդեն փելիսում» տաք ջրի համակարգը վերանորոգվեց, կգործի նաև ինտերնետը․ Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում, որտեղ մեկուսացված են Թեհրանից Հայաստան ժամանած 30 ուղևորները, վերականգնվել են կոմունալ հարմարությունները. հայտնում է Yerkir.am-ը:

Նա, մասնավորապես, նշել է. 

«Ուզում եմ տեղեկացնել նաև, որ երկար ժամանակ չաշխատած և վնասված տաք ջրի համակարգը նույնպես մեր մասնագետները վերանորոգեցին և այն արդեն գործում է։ Վաղը կաշխատի ինտերնետը և հավանաբար նաև ներքին հեռուստատեսային ցանցը»։

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 1-ին, Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն է հայտնաբերվել՝ Իրանից ժամանած ՀՀ քաղաքացու մոտ. նա մեկուսացվել է: Նրա հետ միևնույն օդանավով Հայաստան եկած մնացյալ 30 ուղևորները ևս մեկուսացվել են: 


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica