close
Եղանակը Երևանում
1 Ապրիլի 2020
+5°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Ապր 2020
USD1504.47
GBP1622.36
EUR1553.45
RUB16.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իշխան Սաղաթելյանն արձագանքել է Կանադայի խորհրդարանականների՝ Բաքվի ու Սումգայիթի հայության ջարդերի վերաբերյալ հայտարարություններին

Քաղաքական

28 Փետրվարի 2020, 20:52
 Իշխան Սաղաթելյանն արձագանքել է Կանադայի խորհրդարանականների՝ Բաքվի ու Սումգայիթի հայության ջարդերի վերաբերյալ հայտարարություններին

Երեկ Կանադայի խորհրդարանի պատգամավորներ Ֆայսալ էլ-Խուրին, Պապ Սարոյան և Էմանուելլա Լամպրոբուլոսը հանդես էն եկել Բաքվի ու Սումգայիթի հայության ջարդերի վերաբերյալ ազդեցիկ հայտարարություններով։

«Կանադահայերը հիշատակում են Բաքվի ցեղասպանության զոհ դարձած հայերին: Դա մարդկության դեմ հանցագործություն էր, որը շատ մարդու կյանք խլեց: Այս ցավը դեռ թարմ է այն վերապրածների հիշողություններում: Այսօր եկեք մեկ պահ հարգանքի տուրք մատուցենք այդ բարբարոսական բռնության բոլոր տուժածների հիշատակին: Այդ սարսափելի ողբերգությունը հիշատակելիս մենք հասկանում ենք, թե որքան հաջողակ ենք Կանադայի պես երկրում, որտեղ մարդու հիմնարար իրավունքները հարգվում են, և որտեղ բոլորս ունենք մարդկային նույն արժեքները. հանդուրժողականություն, հարգանք և արդարություն», - հայտարարել է Կանադայի Լիբերալ կուսակցության անդամ, խորհրդարանական Ֆայսալ էլ-Խուրին:

Կանադայի խորհրդարանականների այս հայտարարություններին իր ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել էր նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ հիշեցնելով, որ այս ամենի նախաձեռնողն ու այս ուղղությամբ հետևողական աշխատանքներն իրականացնող կազմակերպությունը դա Կանադայում գործող ՀՅԴ Հայ դատի գրասենյակն է։

«Կանադայի Հայ Դատի գրասենյակը Դաշնակցության ամենակազմակերպված գրասենյակներից է, որի գործունեությունը գնահատում և ազդեցությունը ընդունում են բոլորը։ Խոսքերիս լավագույն ապացույցն անցած տարեվերջին Կանադա այցելությունս և մի շարք բարձրաստիճան անձանց հետ հանդիպումներն ու քննարկումներին էին», - գրել է ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչը՝ հավելելով, որ վերջերս Կանադայում գտնվելու ժամանակ առիթ է ունեցել հանդիպել նաև պատգամավորներ Ֆայսալ էլ-Խուրիի, Սարոյայի եւ Լամպրոբուլոսի հետ։

«Չեմ դադարում զարմանալ և հիանալ Հայ դատի գրասենյակների ու հանձնախմբերի կողմից իրականացվող հսկայածավալ աշխատանքով, իսկապես հայկական բանակի թիկունքում կա ևս մեկ բանակ՝ ի դեմս Հայ դատի գրասենյակների»,- գրառումն այսպես էր ավարտել Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնենք՝ անցյալ տարեվերջին Կանադա կատարած այցի շրջանակներում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն նոյեմբերի 30-ին հանդիպել էր  Կանադայի խորհրդարանի անդամներ Ֆայսալ Էլ Խուրիի և Աննի Կուտրակիսի, ինչպես նաև Լավալի քաղաքապետարանի խորհրդի անդամ Արամ Էլակոզի,  դեկտեմբերի 2-ին՝ Կանադայի խորհրդարանի անդամ, Սեն Լորան ընտրատարածքից Ազատական կուսակցության պատգամավոր Էմմանուելա Լամպրոբուլոսի հետ՝  քննարկելով Կանադա-Հայաստան համագործակցության տարբեր ոլորտներին առնչվող մի շարք հարցեր։ 

Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը դեկտեմբերի 5-ին Կանադայի Օնտարիո նահանգի մայրաքաղաք, հայաշատ Տորոնտոյում հանդիպումներ էր ունեցել  նաև  նահանգային նախարարների, պատգամավորների և քաղաքապետարանների ներկայացուցիչների հետ: Հանդիպումները տեղի են ունեցել Օնտարիոյի նահանգային խորհրդարանում և Տորոնտոյի քաղաքապետարանում:

Օնտարիոյի խորհրդարանում, Ի. Սաղաթելյանը հանդիպել է խորհրդարանի խոսնակ Թետ Արնոդի, իշխանական պահպանողական կուսակցության խմբակցության ղեկավար` Փոլ Քալանտրայի, նախարարներ Վիք Ֆիտելիի, Գարոլայն Մուլրոնիի, Տակ Տաունիի, Փիթըր Պեթլանֆալվիի, Սիլվիա Ճոնզի, Սթիվըն Լեչեի և մի շարք այլ պատգամավորների հետ։

Նախքան հանդիպումները, Ի. Սաղաթելյանին ընկերակցող Օնտարիոյի նահանգային պատգամավոր, հայազգի Արիս Պապիկյանը խորհրդարանի լիագումար նիստին ներկայացրել է Իշխան Սաղաթելյանին, որին խորհրդարանի դահլիճը արձագանքել է հոտընկայս ծափողջյուններով։

ՀՅԴ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի՝ նույն օրը Օտտավայում տեղի ունեցած  տեղի ունեցած  քաղաքական  հանդիպումների շարքը համալրել էր նաև խորհրդարանի՝ «Կանադայի խորհրդարանի Արցախի ժողովրդի բարեկամներ» խմբակցության անդամներ Պապ Սարոյայի և Կարնեթ Ճենըսի հետ հանդիպումը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica