close
Եղանակը Երևանում
10 Ապրիլի 2020
+9°
+13°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Ապր 2020
USD1491.18
GBP1612.85
EUR1537.60
RUB16.67
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին

Հասարակություն

28 Փետրվարի 2020, 19:34
 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր՝ փետրվարի 28–ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։ Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են Մայր Աթոռ–ի տեղեկատվական ծառայությունից։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև առկա սերտ կապերը` գոհունակությամբ փաստելով, որ պետական տարբեր մակարդակներում ձևավորվել է արդյունավետ փոխգործակցություն և բարեկամական ջերմ հարաբերություններ: Անդրադառնալով հայ և վրաց հավատակից ժողովուրդների պատմական անցյալին՝ Նորին Սրբությունն ընդգծել է, որ երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունների մեջ առանձնակի դերակատարություն է ունեցել քրիստոնեական հավատքը, ինչի շնորհիվ էլ կարողացել են տարածաշրջանում համատեղ հաղթահարել բազում փորձություններ:

Իր հերթին պրն․ Իրակլի Ղարիբաշվիլին, խոսելով պատմական խորը արմատներ ունեցող հայ-վրացական հարաբերությունների մասին, հաստատել է, որ դրանք պետք է փայփայել և ամուր պահպանել։ Նախարարն ընդգծել է նաև երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու համագործակցությունը շաղախող քրիստոնեական արժեհամակարգի կարևորության մասին: Անդրադառնալով աշխարհում տիրող պատերազմական իրավիճակներին և հակամարտություններին՝ վերջինս նշել է, որ դրանք մարդկային կյանքում սիրո և հավատքի պակասի հետևանքն են:

Հայոց Հայրապետը և Վրաստանի պաշտպանության նախարարը կարևությամբ շեշտել են, որ երկու երկրների միջև հարաբերությունները պետք է խարսխված մնան միայն եղբայրական սիրո և գործակցության վրա:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Եկեղեցի-բանակ համագործակցության արդյունավորությանը և բանակում եկեղեցականների կողմից իրականացվող հոգևոր ծառայության փորձառությանը: Այս իմաստով  Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ հաստատել է Մայր Աթոռի և ՀՀ Պաշտպանության նախարարության միջև օգտաշատ համագործակցության փաստը՝ կարևոր համարելով, որ երկրի խաղաղությունն ու անվտանգությունն ապահովող զինվորների կողքին մշտապես աղոթք հնչի և նրանք ամուր լինեն նաև իրենց հոգևոր կյանքի և ազգային ոգու արթնությամբ:

Վերջում Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը և բարեմաղթանքներն է հղել վրաց ժողովրդին ու իշխանություններին և իր եղբայրական ողջույնները փոխանցել Համայն Վրաստանի Իլիա Երկրորդ Կաթողիկոս-Պատրիարքին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica