close
Եղանակը Երևանում
23 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե Էրդողանը չփոխի իր քաղաքականությունը, Թուրքիան կկորցնի միասնականությունը. ռուսաստանցի գեներալ

Աշխարհ

28 Փետրվարի 2020, 19:20
 Եթե Էրդողանը չփոխի իր քաղաքականությունը, Թուրքիան կկորցնի միասնականությունը. ռուսաստանցի գեներալ

Եթե նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չփոխի իր քաղաքականությունը, Թուրքիան նույն ճակատագրին կարժանանա, ինչ Ուկրաինան, որը կորցրել է Դոնբասն ու Ղրիմը: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել «Ռուսաստանի սպաներ» կազմակերպության նախագահ, Ռուսաստանի հերոս, գեներալ-մայոր Սերգեյ Լիպովոյը՝ մեկնաբանելով փետրվարի 28-ին Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունները. տեղեկացնում է yerkir.am-ը՝ EADaily-ին հղումով:

«Ես, անշուշտ նկատի ունեմ քրդերին, որոնք վաղուց են երազում առանձնանալու մասին: Նրանց կհետևեն մյուս փոքրամասնությունները»,- ասել է գեներալը:

Ըստ նրա՝ Էրդողանն ու նրա շրջապատը բլեֆ են անում: «Նրանք ազդեցության որևէ լծակ չունեն, քանի որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վատացել են, և նրանց աջակցության վրա Անկարան հույս դնել չի կարող, իսկ Իրանի ու Ռուսաստանի դեմ Թուրքիան շանսեր չունի: Նեղուցների պահով էլ բլեֆ է: Նախ՝ Թուրքիային պարզապետ ձեռնտու չէ դրանք փակելը, և բանը նույնիսկ այն չէ, որ դա հակասում է միջազգային իրավունքին ու ՆԱՏՕ-ի շահերին, դա տնտեսական հարված կլինի Թուրքիային, որը սնվում է նավթի ու ցորենին տրանզիտով: Երկրորդ՝ Ռուսաստանը դրանից զգալի վնաս չի կրի. Միջերկրական ծով կմտնենք Ջիբրալթարով: Կամ՝ համաձայնագիր կկնքենք Իրանի հետ, որի տարածքով էլ կտեղափոխենք անհրաժեշտն ու կհասցնենք Սիրիա Սուեզի ջրանցքով: Առավել ևս, որ Իրանը շահագրգռված է, որ Սիրիայում իրավիճակը կարգավորվի, և հասկանում է, որ առանց Ռուսաստանի դա տեղի չի ունենա»,- նշել է Լիպովոյը՝ հավելելով, որ Էրդողանին հիմա հարկ է մտածել, թե ինչպես պահպանել Թուրքիայի միասնականությունը:

Մխիթարյանն այսօր չի խաղա
23 Հունվարի 2021, 16:15 Մխիթարյանն այսօր չի խաղա
ՀՅԴ-ի 130-ամեակի առիթով
23 Հունվարի 2021, 13:55 ՀՅԴ-ի 130-ամեակի առիթով
Հունվարի 23-ի աստղագուշակ
23 Հունվարի 2021, 13:29 Հունվարի 23-ի աստղագուշակ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica