close
Եղանակը Երևանում
11 Ապրիլի 2020
+6°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Ապր 2020
USD1491.18
GBP1612.85
EUR1537.60
RUB16.67
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անհատ տաքսիստներն ընդդեմ պետության ու «Յանդեքս» համակարգի․ բողոքի ակցիա՝ ՊԵԿ-ի դիմաց

Քաղաքական

28 Փետրվարի 2020, 18:22
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անհատ տաքսիստներն ընդդեմ պետության ու «Յանդեքս» համակարգի․ բողոքի ակցիա՝ ՊԵԿ-ի դիմաց

Նիկոլ Փաշինյանը անհատ տաքսիստներին ազատեց հարկերից․ հիմա պարզվում է՝ կուտակված պարտքեր կան, որ ձնագնդի էֆեկտով մեծացել ու գլորվել են դեպի տաքսիստների գրպանը՝ հայտնում է Yerkir.am-ը։

Տաքսիստներն այսքան ժամանակ լռել են, այժմ որոշել են թակել պետական մարմինների դռները․ բողոքի են հավաքվել ՊԵԿ-ի դիմաց՝ հետաքրքրվելու՝ ինչո՞ւ իրենցից պահանջում են հին պարտքերը, իսկ «Յանդեքս» տաքսին, օրինակ, 4-5 տարի հարկ չի մուծում ու նորմալ է։

«Նրանք 4 տարուց ավելի գործունեություն են ծավալել ու ոչ մի հարկ չեն վճարել։ Դրա համար այսօր մեր տաքսի ծառայությունների մեջ կա շատ մեծ անհավասարություն։ Մեր խնդրանքն է՝ անցկացնեն ստուգումներ, որ հասկանանք, եթե, օրինակ, մեզ վրա հավաքվել է այդ տույժ-տուգանքները՝ 100 հազարը դարձել է 500 հազար, որը կազմում է 900 միլիոն, ապա ինչքա՞ն պարտք են մնացել օնլայն տաքսիները պետությանը»,-ասաց «Վարորդների պաշտպանության լիգա» հկ փոխնախագահ Պողոս Օղլուկյանը։

Բողոքին ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի պատասխանը հուսադրող չէր․ ասաց, որ խնդիրն առաջացել է նրանից, որ մինչև 2019 թ-ը գործող օրենսդրությամբ անհատ տաքսիստները պետք է ամսական 12 հազար դրամ վճարեին, հետո հանվեց, բայց նախկինում կուտակված պարտավորություններ կային, որ ժամանակին չէին վճարվել և պարտքերը մեծացել էին։

«2019 թ-ի հուլիսին ընդունվեց օրենք, որի համաձայն առաջարկվեց վճարել միայն մայր գումարները , իսկ տույժ-տուգանքները կզրոյացվեն և տրվեց 6 ամիս ժամանակ, որ մայր գումարները վճարվեն։ Շատ քաղաքացիներ վճարեցին, ազատվեցին։ Հիմա եթե կան քաղաքացիներ, որ, իմանալով այդ դրույթը, չեն վճարել և ունեն պարտավորություններ, պարտավոր են վճարելու»,-ասաց նա։

Ռաֆիկ Մաշադյանը օնլայն տաքսի ծառայություններում ստուգումների անհրաժեշտություն չի տեսնում․ «Գործող օրենսդրությամբ ոչ մի տարբերություն չեմ տեսնում անհատ տաքսիների վարորդների և օնլայն տաքսի ծառայություններում աշխատող վարորդների միջև։ Օրենքի պահանջը հետևյալն է, որ տաքսի ծառայություն մատուցող վարորդները պետք է միայն ունենան լիցենզիա, ընդ որում ՝վճարում չկա դրա համար։ Անհատ վարորդը, անկախ նրանից՝ օնլայն պատվերով ծառայություն կմատուցի, թե ոչ, ոչ մի լրացուցիչ պարտավորություն չի առաջանում։ Օնլայն տաքսի ծառայություն մատուցող և մեր սովորական վարորդների միջև վարկային բեռի առումով տարբերություն այսօր չկա»։

Անհատ տաքսիստները, միևնույն է, կոռուպցիայի կասկած ունեն․ եթե 100 մարդ նստում է տաքսի, 85-ը՝ օնլայն տաքսի է պատվիրում, միայն 15-ն է պատահական կանգնեցնում, նստում։ Երբ հաշվում են՝ «Յանդեքսի» սահմանած նվազագույն՝ 300 դրամով հնարավոր չէ թե՛ մեքենա սպասարկել, թե՛ գումար տուն տանել։

«Բերեցին, մտցրեցին, հովանավորներ կային․․․ ես մի անգամ հարց տվեցի՝ էս «Յանդեքսը» ի՞նչ ա, ասացին՝ դա ծրագիր ա, դա տաքսի չի։ Ի՞նչ անենք՝ մի քանի հատ ռումբ առնենք, մի շենք տրաքացնենք, որ մեզ ուշադրությո՞ւն դարձնեն»,-ասաց Պողոս Օղլուկյանը։

Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր անհատ տաքսիստների ստացած նամակների ու հասունացող ցույցի մասին։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica