close
Եղանակը Երևանում
30 Մարտի 2020
+11°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՆԱՏՕ-ն հայտարարել է Թուրքիային աջակցելու մասին, իսկ Թուրքիայի ՊՆ ղեկավարը անիրական թվեր է հրապարակում

Տարածաշրջան

28 Փետրվարի 2020, 17:57
 ՆԱՏՕ-ն հայտարարել է Թուրքիային աջակցելու մասին, իսկ Թուրքիայի ՊՆ ղեկավարը անիրական թվեր է հրապարակում

ՆԱՏՕ-ն կշարունակի իր աջակցությունը ցուցաբերել Թուրքիային՝ այդ թվում հակաօդային պաշտպանության ոլորտում. այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ հրավիրված արտահերթ նիստի ժամանակ. հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

Արդեն հայտնել ենք, որ փետրվարի 28-ի լույս գիշերը Սիրիայի Իդլիբի շրջանում թուրքական զինուժը, ըստ պաշտոնական տվյալների, տվել էր 33 զոհ և 36 վիրավոր: Դրանից հետո Էրդողանը հրավիրեց Անվատնգության արտահերթ նիստ: Իսկ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն էլ անմիջապես զանգահարել էր Ստոլտենբերգին, որից հետո հրավիրվեց ՆԱՏՕ արտահերթ նիստ:

Ստոլտենբերգը ելույթում այդպես էլ չնշեց, որ թուրքական կորուստների մեղավորությունը հենց Թուրքիայինն էին, ում Սիրիան և Ռուսաստանը զգուշացրել էին ահաբեկիչների վրա հարձակման մասին:

ՆԱՏՕ-ի քարտուղարը շեշտեց, որ աջակցություն կցուցաբերվի հատկապես ՀՕՊ ոլորտում, իսկ Թուրքիան շարունակում է մնալ «թանկագին դաշնակից» ՆԱՏՕ-ի համար:

Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարը, ըստ թուրքական NTV հեռուստաալիքի, հայտարարել է, որ թուրքական պատասխան հատվածի հետևանքով ոչնչացվել է 200 թիրախ, 23 տանկ, 23 հրետանային կայանք և 10 զրահամեքենա: Աքարը նաև հերքել է ՌԴ ՊՆ այն հայտարարությունը, որ Թուրքիային զգուշացվել է հարձակման մասին.  հայտնում է Yerkir.am-ը:

Աքարի հայտարարությունները տարակուսանք են առաջացնում: Եթե Թուրքիան կարողացել է համարժեք պատասխան տալ, ապա ինչո՞ւ է Չավուշօղլուն անմիջապես զանգահարել Ստոլտենբերգին, իսկ ինքը ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերին:

Ամերիկա, Ամերիկա...
30 Մարտի 2020, 12:05 Ամերիկա, Ամերիկա...
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica