close
Եղանակը Երևանում
1 Ապրիլի 2020
+10°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Ապր 2020
USD1504.47
GBP1622.36
EUR1553.45
RUB16.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նույնիսկ այս հանրաքվեն վնասում է ներդրումային միջավայրին․ Արծվիկ Մինասյան

Քաղաքական

28 Փետրվարի 2020, 17:27
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նույնիսկ այս հանրաքվեն վնասում է ներդրումային միջավայրին․ Արծվիկ Մինասյան

Մեր տնտեսությունը շարունակում է իներցիոն բնույթ կրել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ «ՀՀ տնտեսությունը. 2019-ի արդյունքները և 2020-ի մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ։

Բյուջետային ցուցանիշների մասին խոսելով՝ Արծվիկ Մինասյանն արձանագրեց, որ թեև ունենք բյուջետային եկամուտների և ծախսերի աճ, բայց եկամուտների մասով եթե պետության մասնակցությունն ավելի մեծ է եղել, ծախսերի քաղաքականության մեջ տեսակարար կշռով ավելի փոքր է․ «Իսկ սա նշանակում է, որ պետության դերակատարությունը այս ոլորտում միակողմանի է դարձել՝ ավելի շատ կհավաքեմ, բայց ավելի քիչ կներարկեմ»։

Հիմնարար՝ առաջընթաց ապահովող փոփոխություններ, ըստ նրա, տնտեսության կառուցվածքում այս պահին չունենք։

«Աճին զուգահեռ նաև արձանագրվել են անկումներ այն ոլորտներում, որոնք իրական տնտեսական համակարգ են ներկայացնում, ինչպիսին, օրինակ, գյուղատնտեսությունն է, որտեղ,  ցավոք, ունենք շուրջ 60 միլիարդ դրամով ավելի պակաս ստեղծված ավելացված արժեք, քան 2018 թ-ին։ Շինարարության ծավալներում, ըստ էության, աճ չունենք՝ նույնն են մնացել։ Ֆինանսական և ապահովագրության ոլորտում աճը 68 միլիարդ է, բայց ինչի՞ հետ է սա կապված․ մեր նախնական դիտարկմամբ՝ ավելի շատ կապված է տնտեսության վարկավորման և վերավարկավորման հետ, որովհետև վարկավորման ցուցանիշների փոփոխությունը սրա մասին է վկայում»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Բաց հանքերի շահագործումը 25 միլարդ դրամով ավելին է, քան նախորդ տարի․ «Սա խոսում է այն մասին, որ հայտարարված քաղաքականությունը, թե՝ տնտեսությունը հանքարդյունաբերությունից պետք է վերակողմնորոշվի դեպի առաջադեմ  տեխնոլոգիաների զարգացում, չի իրագործվում։ Պատճառը ոչ միայն այն է, որ չկա հստակ հայեցակարգ, այլ այն, որ, ընդհանրապես, տնտեսական քաղաքականության մեջ, ինչպես նախկինում էր, չի հաջողվել ձևակերպել անհրաժեշտ նպատակադրումները, տնետսական քաղաքականության մեջ գաղափարախոսություն չկա»։

Բնականաբար, այս քննադատությունը չի վերաբերում միայն այս կառավարությանը՝ նշեց Արծվիկ Մինասյանը, սա վերաբերում  բոլոր կառավարություններին, որովհետև եթե չկա գաղափարախոսություն և նպատակադրում, ապա իրավիճակային լուծումներ ենք տալիս ժամանակի ցանկացած պահի։

Տնտեսագետը նաև մտահոգիչ համարեց, որ թեև սահմանադրական նորմը ամրագրել է, որ Հայաստանի տնտեսական կարգի հիմքը շուկայականն է, բայց ձևակերպված չէ՝ դա ի՞նչ է և ի՞նչ գործիքակազմով պետք է այդ ամենին հասնել։

«Շարունակում է աշխատել ռեսուրսների վրա հիմնված արդյունաբերության մոդելը։ Սա նշանակում է, որ աշխատուժ չպահանջող, բայց ոչ գիտատար ոլորտն ենք շեշտադրել՝ ծխախոտի արտադրություն, կոնյակ և այլն»,-ասաց նա։  

Դրա հետ միասին ունենք խիստ ցածր մակարդակ բարձր տեխնոլոգիատար արտադրանքների արտադրության ու արտահանման՝ ինչպիսին են դեղամիջոցները, պատվաստանյութերը, կիասահաղորդիչները, օպտիկական գործիքները, հեռահաղորդակցման սարքավորումները և այլն։

«Մեր նախնական գնահատմամբ՝ Հայաստանի արտադրության մեջ սա 2,5 տոկոս է։ Մինչդեռ առաջադեմ երկրներում սա տատնվում է 30-40 տոկոսի սահմանում, իսկ ավելի տեմպով զարգացող երկրներում սկսվում է 20 տոկոսից»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Այսինքն, նրա համոզմամբ, տնտեսության կառուցվածքային փոփոխության առումով հսկա անելիք ունեք։

Այս ամենի հիմքերի հիմքը ներդրումային քաղաքականությունն է՝ ընդգծեց Արծվիկ Մինասյանը։

«Բայց ցավոք ինստիտուցիոնալ մակարդակում չենք ձևավորել այնպիսի մի համակարգ, որտեղ ներդրողի իրավունքների պաշտպանությունը կախված չլինի չինովնիկից, քաղաքական գործչից, այլ համակարգը ինքը կարգավորի»,-ասաց նա։

Ներդրումային բարենպաստ միջավայրին, Արծվիկ Մինասյանի համոզմամբ, վնասում են, ասենք, բանկային գաղտնիքի փոփոխության հետ կապված օրենքները, առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման օրենքը, «անցումային արդարադատություն» կոչված համակարգի ամենատարբեր գործիքները։

«Եվ նույնիսկ այս հանրաքվեն․ սրանք բոլորը վնասում են ներդրումային միջավայրին»,-ընդգծեց նա։

Միջազգային չափորոշիչների համապատասխան՝ սրանք համարվում են ներդրումային միջավայրը բացասական բնութագրող երևույթներ։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica