close
Եղանակը Երևանում
25 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գեւորգ Պետրոսյանը կնստի՞. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

28 Փետրվարի 2020, 09:35
 Գեւորգ Պետրոսյանը կնստի՞. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը կառավարությունն ԱԺ է ուղարկել Քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որտեղ ամրագրված է նաեւ հետեւյալ դրույթը․ սեռով, ռասայով, քաղաքական հայացքներով պայմանավորված՝ էթնիկական կամ սոցիալական խմբի դեմ հնչող հրապարակային կոչերը, բռնությունն արդարացնելը կամ քարոզելը պատժվում են ազատազրկմամբ` 1 տարի ժամկետով։

Քաղաքական հայացքների մասին շատ է գրվել, մեր աղբյուրն ասում է․ «Ուշադրություն դարձրեք «սոցիալական» խումբ եզրույթին, դրա տակ կարող են տարբեր, այդ թվում եւ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ, տրանսգենդերներ լինել։ Օրինագիծն ընդունելու դեպքում, դիցուք, ասենք, պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, որը երբեմն այդ «առնչությամբ» հայտարարություններով է հանդես գալիս, կարող է դատապարտվել 1 տարով»:

Նախագիծը երեկ արագությամբ քննարկվել եւ հավանության է արժանացել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի կողմից։ Բանն այն է, որ «այդ պահանջը ԵՄ ճանապարհային քարտեզի բաղկացուցիչներից է, ԵՄ առաջարկած պայմաններից մեկն է»: ԱԺ օրակարգ է մտնելու ոչ միայն այս, այլեւ ապօրինի ծագում ունեցող գույքին վերաբերող վիճահարույց նախագիծը, որը ներկայացրել է Ռուստամ Բադասյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica