close
Եղանակը Երևանում
30 Մայիսի 2020
+17°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պահեստային տարբերակ են ուզում անցկացնե՞լ. այն շատ «նրբորեն» են փաթեթավորել. «Փաստ»

Մամուլի տեսություն

28 Փետրվարի 2020, 09:31
 Պահեստային տարբերակ են ուզում անցկացնե՞լ. այն շատ «նրբորեն» են փաթեթավորել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ առաջիկա քառօրյային քննարկման են դրվելու, այսպես կոչված, վեթինգի մասին օրենսդրական փոփոխությունների փաթեթն ու «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» նախագիծը։ 

Խորհրդարանի մեր աղբյուրները փոխանցել են, որ իշխանությունները այս նախագծերի մեջ բավականին «նրբորեն» փաթեթավորել եւ ներդրել են եւս մի ռիսկային նախագիծ, որը փաստացի գալու է փոխարինելու բավականին լայն արձագանք ստացած «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծին, որն ընդունվել էր ԱԺ-ի կողմից եւ ուղարկվել նախագահի ստորագրմանը։ 

Նշենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը այս նախագիծը չէր ստորագրել եւ ուղարկել էր ՍԴ՝ սահմանադրականության հարցը ուսումնասիրելու։ Նշյալ նախագիծը շրջանառության մեջ դնելուց ի վեր բավական սուր քննադատությունների ու մեկնաբանությունների առիթ էր հանդիսացել մասնագիտական շրջանակների կողմից, քանի որ իր մեջ բավականին լուրջ ու խորքային ռիսկեր է պարունակում։ 

Հիմա փորձ է արվում ունենալ պահեստային տարբերակ՝ ՍԴ-ի կողմից նշյալ օրենքը հակասահմանադրական ճանաչելու դեպքում «ձեռքի տակ ունենալու» համար: Մեր տեղեկություններով, այս օրերին նշյալ թեմայով բավականին թեժ քննարկումներ են ընթանում ԱԺ սենյակներում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica