close
Եղանակը Երևանում
6 Ապրիլի 2020
+12°
+13°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Ապր 2020
USD1501.55
GBP1616.76
EUR1542.38
RUB16.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստանի դպրոցներում ուսումնական գործընթացի դադարեցման հիմք այս պահին չկա. Վրաստանի ԿԳՄՍ

Տարածաշրջան

27 Փետրվարի 2020, 22:15
 Վրաստանի դպրոցներում ուսումնական գործընթացի դադարեցման հիմք այս պահին չկա. Վրաստանի ԿԳՄՍ

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հայտարարում են, որ չնայած Վրաստանում կորոնավիրուսի դեպքի գրանցման՝  ո՛չ առողջապահության միջազգային չափանիշներով, և ո՛չ էլ առողջապահության նախարարության հանձնարարականով, այսօրվա դրությամբ ուսումնական գործընթացի դադարեցման հիմք չկա:

Այդուամենայնիվ, կանխարգելման և ռիսկերի արդյունավետ կառավարման նպատակով Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խստացնում է դպրոցներում սանիտարական նորմերը:

«Մասնավորապես, աշակերտների առողջության, կրթական գործընթացի արդյունավետության և դպրոցներում առողջ միջավայր ստեղծելու համար, նախարարության կողմից սանիտարիայի և հիգիենայի նորմերի պաշտպանության համար, դպրոցներում խստացվում են միջոցները: Հետևաբար, տեղական կրթական ռեսուրսկենտրոնների կողմից դպրոցների հսկողությունը դառնում է ավելի ինտենսիվ:

Նախարարությունը դպրոցների վարչակազմին կոչ է անում ապահովել դպրոցներում սանիտարական և հիգիենիկ պայմանները, որի համար անհրաժեշտ է բավարարել հետևյալ պայմանները. դասասեմյակները պետք է ենթարկվեն խոնավ մաքրման կարգով, երբ  պատուհանները պետք է բաց լինեն, իսկ այն դպրոցները, որտեղ կա երկրորդ հերթ, պետք է մաքրություն իրականացվի  երկու անգամ: Զուգարանը, ճաշարանը և բժշկական սենյակը պետք է մաքրվի ախտահանող միջոցներով:  Պետք է նաև նշենք, որ նախարարությունը ամբողջությամբ ներգրավված է միջգերատեսչական համակարգող խորհրդի աշխատանքին և եթե վարակի տարածման սպառնալիքը սրվի, ապա դպրոցների կապակցությամբ կընդունվեն համապատասխան որոշում»,- ասել են կրթության նախարարությունում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica