close
Եղանակը Երևանում
30 Մայիսի 2020
+26°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս ճանաչումը ամբողջական է․ Սիրիայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետը՝ Ցեղասպանության դատապարտման բանաձևի մասին

Քաղաքական

27 Փետրվարի 2020, 21:50
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս ճանաչումը ամբողջական է․ Սիրիայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետը՝ Ցեղասպանության դատապարտման բանաձևի մասին

Սիրիայի խորհրդարանը Հայոց Ցեղասպանության դատապարտման  բանաձևն ընդունել է միաձայն՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում այս հանգամանքն ընդգծեց Սիրիայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Միհրան Վարդապետյանը՝ ներկայացներով բանաձևի ընդունման մանրամասները։

«Աշխատանքը երկար միջոցի աշխատանք է՝ տարիներու հավաքական՝ Հայ Դատի հանձնախմբերու, մեր ընկերներու հարաբերական աշխատանքի արդյունքն է։ Բայց վերջին ծավալի աշխատանքներու ընթացքին արդեն խորհրդարանի մեր անդամները այս աշխատանքը կտանեին պատկան մարմնի հետ»,-պատմեցնա։

Այս բանաձևը պատրաստ էր դեռ 2016-ին։ Մինչև Խորհրդարան մտնելը մի քանի փուլ անցավ և 2020-ի փետրվարի 13-ին արդեն ընդունվեց։  

«Հիմնական կետը, որ միշտ կուզենք հաստատել, որ այս ճանաչումը ամբողջական ճանաչում է՝ Խորհրդարանում բոլորի միաձայնությամբ և դատապարտումը եղավ․ 2 հաղթական է, միայն սուրիահայության համար չէ, ամբողջ սփյուռքահայության համար է»,-ասաց Միհրան Վարդապետյանը։

Սիրիան ականատեսն է Հայոց Ցեղասպանության՝ այդ երկրի ընդունումն ու դատապարտումը մեզ համար մեծ հաղթություն է՝ ասաց նա։

Ինչո՞ւ 100 տարի պահանջվեց մինչ այս հանգրվանը՝ հարցին Միհրան Վարդապետյանն արձագանքեց․ «Միշտ կըսեն՝ արդարությունը իր տեղը պիտի հասնի։ Սկզբնականորեն Սուրիան արդեն ընդունածի պես պիտի համարենք, որովհետև արաբ ժողովուրդը՝ սիրիացիները, արդեն իրենց դռները բացին, իրենց կարելիությամբ մեզ օգտակար դարձան՝ հայության տեր-տիրական եղան և հայության ներկայացումը Սուրիային մեջ արդեն հինեն կա»,-ասաց Սիրիայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետը։

Հայոց Ցեղասպանության հարցի հետապնդման հենց այս հանգրվանը ամենահարմարը եղավ ընդունման համար և իրականացավ։

Միհրան Վարդապետյանը միայն Թուրքիայի հետ Սիրիայի հարաբերությունների սրմամբ չի պայմանավորում բանաձևի ընդունումը։ Հիշեցնում է՝ երբ Սիրիան ու Թուրքիան լավ հարաբերությունների մեջ էին, հայերը Դեր-Զորում պատվո հյուպատոսարան ունեին։

«Այս աշխատանքը արդեն տարիների հավաքված հարաբերականի ծնունդն է, հաղթությունն է։ Հավաքված էր, 2016-են արդեն այս օրակարգը կար և երբ առիթը կայացավ՝ 2020-ին ընդունվեց, բայց ոչ թե Թուրքիայի քաղաքականության դեմ լինելու համար»,-ընդգծեց նա։

Սիրիայի հայ համայնքը, մյուս բոլոր սիրիացիների պես, տնտեսական դժվարությունների առջև է այժմ՝ ասաց Միհրան Վարդապետյանը։ Տեղի տարադրամի գինն ընկել է, այդ պատճառով ժողովրդի մոտ սղություն կա, բայց էլեկտրականության հարցը որոշ չափով բարելավվել է․ «Պիտի համբերենք, որ էլ ավելի լավ ըլլա»։

Եթե տեղափոխվելու միտք ունենան, սիրիահայերը կնախընտրեն Հայաստան գալ՝ ասաց նա։  Հայաստանում սիրիահայերը, իրենց կարողությունների համեմատ, փորձում են լավ լինել․ «Մեր սուրիահայության աշխատասիրության պատճառով»,-ընդգծեց Միհրան Վարդապետյանը։ 

Աննա Բալյան

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica