close
Եղանակը Երևանում
24 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անտրամաբանական պարգևավճարներ (158 հազար դոլար) Միջուկային անվտանգության կոմիտում՝ Փաշինյանի օրոք

Քաղաքական

27 Փետրվարի 2020, 21:32
 Անտրամաբանական պարգևավճարներ (158 հազար դոլար) Միջուկային անվտանգության կոմիտում՝ Փաշինյանի օրոք

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ կառավարությանը ենթակա Միջուկային անվտանգության կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք:

Ստացված գրավոր պատասխանից (կցվում է) տեղեկանում ենք, որ նշյալ հատվածում Միջուկային անվտանգության կոմիտեի աշխատակիցներին վճարված պարգևատրումների ընդհանուր չափը կազմել է 75555.077 հազար ՀՀ դրամ (շուրջ 158  հազար ԱՄՆ դոլար):  

Հայտնենք, որ ՀՀ վարչապետի 2018 թ. հունիսի 11-ի որոշմամբ ՀՀ Միջուկային անվտանգության կոմիտեի աշխատակիցների առավելագույն թիվը սահմանված է 43-ը: Եթե համարենք, որ հիմնարկն ունի հենց սահմանված առավելագույն թվով, այն է՝ 43 աշխատակից, ապա ստացվում է, որ կոմիտեի յուրաքանչյուր աշխատակից նշված շրջանում միջինացված թվով ստացել է մոտ 3700 դոլար պարգևավճար:  

Yerkir.amտեղեկացրել էր, որ նշյալ հատվածում ՀՀ կառավարությանը ենթակա մեկ այլ հիմնարկի՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի, գրեթե նույնքան թվով (45) աշխատակիցներին վճարված պարգևատրումների ընդհանուր չափը կազմել է 41.516.581 ՀՀ դրամ (շուրջ 87 հազար դոլար): Այս դեպքում՝ յուրաքանչյուր աշխատակից միջինացված թվով ստացել է մոտ 2.000 դոլար պարգևավճար:  

Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է ստացվել, որ միևնույն կառավարությանը ենթակա և աշխատակիցների միևնույն թիվն ունեցող երկու հիմնարկներից մեկի պարգևավճարները գրեթե կրկնակի անգամ ավելի են մյուսի՝ առանց այն էլ անբացատրելի շռայլ պարգևավճարների համեմատ:

Նշյալ հիմնարկների ղեկավարները, կառավարության աշխատակազմի ղեկավարը կամ վարչապետ Փաշինյանն ունե՞ն որևէ հիմնավորում կամ տրամաբանական պատասխան այս առիթով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica