close
Եղանակը Երևանում
30 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մահացել է Սամվել Կարապետյանը

Հասարակություն

27 Փետրվարի 2020, 17:15
 Մահացել է Սամվել Կարապետյանը

Կյանքից հեռացել է Սամվել Կարապետյանը․ Yerkir.am-ն այս մասին տեղեկացավ Հայակական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի գրասենյակից։ Սամվել Կարապետյանը 58 տարեկան էր։

Երեկ երեկոյան նա վատ է զգացել, շտապ օգնության ավտոմեքենան առավոտյան տեղափոխել է "Էրեբունի" բժշկական կենտրոն, որտեղ էլ սիրտը կանգ է առել։

Հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) երևանյան գրասենյակի նախագահը ծնվել է 1961 թ. հուլիսի 30-ին։ 1978 թ. ավարտել է Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցը։

Սկսած 1975 թվականից ճամփորդել է Հայկական ԽՍՀ տարածքով, իսկ 1978 թվականից սկսած՝ լուսանկարում, չափագրում և նկարագրում է հայկական հուշարձաններն ամբողջ պատմական Հայաստանի տարածքում։ Երեք տասնամյակի ընթացքում հետազոտել և ցուցակագրել է պատմական Հայաստանի ճարտարապետության հազարավոր նմուշներ։

Կարապետյանը մշտապես քննադատում էր նաև հարևան Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի՝ հայկական հուշարձանների հանդեպ վարած քաղաքականությունը: Նա բարձրաձայնում էր, որ Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի  իշխանությունները նպատակաուղղված  կերպով իրականացնում են հայկական հուշարձանների և, ընդհանրապես, հայկական հետքի ոչնչացման քաղաքականություն։  

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica