close
Եղանակը Երևանում
4 Ապրիլի 2020
+8°
+9°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Ապր 2020
USD1502.97
GBP1618.25
EUR1543.86
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ փոխնախագահ Փենսը նշանակվել է կորոնավիրուսի դեմ պայքարի պատասխանատու

Աշխարհ

27 Փետրվարի 2020, 13:06
 ԱՄՆ փոխնախագահ Փենսը նշանակվել է կորոնավիրուսի դեմ պայքարի պատասխանատու

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի փոխնախագահ Մայք Փենսին նշանակել է նոր տեսակի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի պատասխանատու. հայտնում է Yerkir.am-ը՝ BBC-ին հղումով:

Նշվում է՝ ԱՄՆ նախագահը և փոխնախագահը տեղեկացրել են՝ ԱՄՆ-ի համար վիրուսի ռիսկը ցածր է մնում:

Լրագրողների հետ զրույցի ընթացքում Թրամփը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ն կարող է դիմակայել կորոնավիրուսին: Թրամփի պնդմամբ՝ մասնագետներն աշխատում են պատվաստանյութ մշակելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը նշել է, որ երկիրը պետք է պատրաստ լինի, եթե վիրուսը տարածվի:

Հավելվում է նաև, որ ԱՄՆ առողջապահության նախարար Ալեքս Ազարը պարզաբանել է, որ Սպիտակ տունը կենտրոնանում է հինգ առաջնահերթությունների վրա, ինչպիսիք են՝ հիվանդությունների ավելի լավ վերահսկողության, տեղական իշխանությունների արձագանքի համակարգման, բուժման մեթոդների մշակման, անձնական առողջության պահպանման համար նախատեսված միջոցների, մասնավորապես՝ պաշտպանիչ դիմակների արտադրության ավելացման:

Նշենք՝ ԱՄՆ-ում այս պահի դրությամբ 60 կորոնավիրուսակիր կա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica