close
Եղանակը Երևանում
4 Ապրիլի 2020
+8°
+9°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Ապր 2020
USD1502.97
GBP1618.25
EUR1543.86
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքմենստանում արգելվել է կորոնավիրուսի տարածումը. հրամայել է նախագահը

Աշխարհ

27 Փետրվարի 2020, 12:46
 Թուրքմենստանում արգելվել է կորոնավիրուսի տարածումը. հրամայել է նախագահը

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը խորհրդակցություն է անցկացրել՝ կորոնավիրուսի տարածման ֆոնին. հայտնում է Yerkir.am-ը՝ Fergana.agency-ին հղումով:

Նշվում է՝ Թուրքմենստանի նախագահը հանձնարարություն է տվել, որի համաձայն պետք է ապահովվի զբոսաշրջային, մշակութային, սպորտային և այլ նպատակներով օտար երկրներ այցելող թուրքմենստանցիների այցերի վերահսկողություն, և հետազոտել երկիր մուտք գործող քաղաքացիներին:

Թուրքմենացի նախագահին զեկուցել են, որ Թուրքմենստանում սահմանված է վերահսկողություն և կարանտին՝ երկիր մուտք գործող օտարերկրացիների համար, միևնույն ժամանակ սահմանափակված է քաղաքացիների այցի հնարավորությունը դեպի այն երկրներ, որտեղ կորանավիրուսի օջախներ կան:

Հավելվում է նաև, որ ստուգման են ենթարկվում նաև ներմուծվող մթերքները:

Ի վերջո Բերդիմուհամեդովը կոչ է արել պատրաստ լինել ցանկացած իրավիճակի՝ COVID-19-ի առաջ վստահելի պատնեշ դնելու համար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica