close
Եղանակը Երևանում
5 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Քաղաքական

27 Փետրվարի 2020, 11:52
 ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Փետրվարի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ. Yerkir.am-ին հայտնում են ՊՆ-ից:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորհել է Ս. Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հարցեր, ինչպես նաեւ ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման գործընթացը:

Հատուկ ուշադրություն է դարձվել ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի զարգացմանը, ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի եւ խաղաղապահ ուժերի ներուժի բարձրացմանը, կազմակերպության զինված ուժերի ներկայացուցիչների համակարգի կատարելագործմանը, համատեղ իրականացվող մարտական պատրաստության միջոցառումներին, ինչպես նաեւ Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված համատեղ միջոցառումների  իրականացմանն  առնչվող հարցերին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica