close
Եղանակը Երևանում
4 Ապրիլի 2020
+8°
+9°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Ապր 2020
USD1502.97
GBP1618.25
EUR1543.86
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստանում կորոնավիրուսով ախտորոշված պացիենտի հետ շփված 4 անձինք 14 օր կմնան մեկուսացման մեջ

Աշխարհ

27 Փետրվարի 2020, 10:14
 Վրաստանում կորոնավիրուսով ախտորոշված պացիենտի հետ շփված 4 անձինք 14 օր կմնան մեկուսացման մեջ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Վրաստանում կորոնավիրուսով ախտորոշված պացիենտի հետ շփված 4 անձինք 14 օր կմնան մեկուսացման մեջ. հայտնում է Yerkir.am-ը:

Նա, մասնավորապես, նշել է. 

«Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ, որպեսզի հասկանամ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը մեր հարևան երկրում:

Նախարարի հավաստմամբ` կորոնավիրուսով ախտորոշված պացիենտի հետ շփված 4 անձինք հետազոտվել են և նրանց մոտ չի հայտնաբերվել վարակը: Նրանք 14 օր կմնան մեկուսացման մեջ»:

Հիշեցնենք՝ նախօրեին Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինա Տիկարաձեն հայտարարել էր, որ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին դեպքը:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica