close
Եղանակը Երևանում
5 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հակոբ Կարապետյանն անդրադարձել է ԱՅՈ՛-ի լոգոյի պլագիատի պատմությանը

Բլոգեր

27 Փետրվարի 2020, 10:03
 Հակոբ Կարապետյանն անդրադարձել է ԱՅՈ՛-ի լոգոյի պլագիատի պատմությանը

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «ԱՅՈ՛»-ի լոգոյի պլագիատի պատմությանը. հայտնում է Yerkir.am-ը:

Նա, մասնավորապես, նշել է. 

«Իսկ հիմա լուրջ:
ԱՅՈ՛-ի լոգոյի պլագիատի պատմությունը, որը հետաքրքիր սիմվոլիզմ առաջ բերեց, նաև վերհանեց հեղինակային իրավունքի համատարած ոտնահարման խնդիրը մեզանում՝ գաղափարների, մեդիաարտադրանքի ու այլ մտավոր սեփականության համատարած գողություն: Կարծում եմ՝ ազգը պետք է ճանաչի իր «հերոսներին». էս լուսանկարի երիտասարդները երեկ ներկայանում էին որպես ԱՅՈ՛-ի լոգոյի հեղինակ Garoon կազմակերպության ներկայացուցիչներ և հավակնում էին 3 միլիոն դրամ մրցանակի: Լավ նայեք նրանց դեմքերին ու հիշեք կազմակերպության անունը. հնարավոր է՝ օրերից մի օր նրանց հետ գործնական հարաբերություն ունենալու առիթ լինի:

Ի դեպ՝ էս դեպքը մեզ կրկին առիթ տվեց կարևորելու պրոֆեսիոնալ ու «հիշողություն ունեցող» լրագրողի աշխատանքը. պլագիատի փաստը հայտնաբերել է փորձառու լրագրող ու խմբագիր, իմ սիրելի ընկեր Arayik Margaryanը: Ու սրանով էս պատմության հանգուցալուծումը ինձ համար կրկնակի հաճելի է:

Հ.Գ. Եթե դեռ տեղյակ չեք, պլագիատի հայտնաբերվելուց հետո որոշվեց մրցանակը բաշխել պատկերի իրական հեղինակների՝ «Երեկոյան Երևան» թերթի երբեմնի աշխատակիցների միջև: Քանի որ այս օրաթերթը ժամանակին Երևանի քաղսովետի (քաղաքապետարանի) պաշտոնաթերթն էր, այս փաստը ինձ համար եռակի՛ հաճելի է»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ օրերս տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոն, որի ընթացքում հայտնի էր դարձել «ԱՅՈ» քարոզարշավի համար համար առաջարկված լոգոների մրցանակաբաշխությունը։  

Հաղթել էր «Garoon Agency»-ն, սակայն ավելի ուշ պարզ էր դարձել, որ ընկերության կողմից ներկայացված լոգոն 1991 թվականին ՍԴ հանրաքվեին ներկայացված լոգոյի կրկնօրինակն էր:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica