close
Եղանակը Երևանում
8 Ապրիլի 2020
+1°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Ապր 2020
USD1499.37
GBP1614.92
EUR1543.06
RUB16.62
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք խուճապի մատնվելու պատճառ չունենք, քանի որ մեր կառավարությունն անում է ամեն ինչ․ Վրաստանի առողջապահության նախարար

Տարածաշրջան

26 Փետրվարի 2020, 23:59
 Մենք խուճապի մատնվելու պատճառ չունենք, քանի որ մեր կառավարությունն անում է ամեն ինչ․ Վրաստանի առողջապահության նախարար

Վրաստանի առողջապահության նախարարությունը վստահեցրել է հանրությանը, որ կառավարությունն անում է ամեն ինչ Վրաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

«Ցանկանում եմ հանգստացնել մեր հայրենակիցներին․ մենք խուճապի մատնվելու պատճառ չունենք, քանի որ մեր կառավարությունն անում է ամեն ինչ, ձեռնարկում է բոլոր միջոցները, որպեսզի կանխվի կորոնավիրուսային համաճարակի տարածումը Վրաստանում»,- հայտարարել է առողջապահության նախարար Էկատերինե Թիկարաձեն:

Նրա հայտարարությամբ՝  վարակակիր անձը մեկուսացված է, և այս փուլում նրա կյանքին ևս վտանգ չի սպառնում:

Իր հերթին, Հիվանդությունների վերահսկման կենտրոնի տնօրեն Ամիրկա Գամկրելիձեն վստահեցրել է, որ կորոնավիրուսով վարակված անձը ստանում է համապատասխան բուժում: Նրա խոսքերով՝  վստահ լինելու համար, որ նոր տեսակի կորոնավիրուս է, երեք անգամ կրկնել են համապատասխան ստուգումը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica