close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իշխանության բոլոր ներկայացուցիչները պետք է խոսեն հստակ փաստերով. Կարեն Քոչարյանի բաց նամակը ՀՀ վարչապետին

Քաղաքական

26 Փետրվարի 2020, 23:51
 Իշխանության բոլոր ներկայացուցիչները պետք է խոսեն հստակ փաստերով. Կարեն Քոչարյանի բաց նամակը ՀՀ վարչապետին

Այսօր կառավարությունում վարչապետի հրավիրած կոռուպցիայի կանխարգելմանը նվիրված խորհրդակցության առիթով քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, վարչապետ Փաշինյանին հասցեագրված բաց նամակում մի քանի հարցեր է ուղղել եւ ակնկալում է ստանալ դրանց պատասխանները. «Հակառակ պարագայում, երկրի ղեկավարի հայտարարությունները նմանվում են մեր ԶԼՄ-ների «սեփական աղբյուրներից» ստացված այն լուրերին, որոնց գերին եք աստիճանաբար դառնում Դուք», գրել է Քոչարյանը:

«Այսօր, կոռուպցիայի կանխարգելմանը նվիրված խորհրդակցության ընթացքում, Դուք հետևյալ արտահայտությունն արեցիք. «իրավապահ համակարգի ամենավերին օղակներում եղել են, բառիս բուն իմաստով, դավաճաններ, որոնք խոչընդոտել են կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանը»: Քաղաքական անցուդարձին քիչ թե շատ ծանոթ յուրաքանչյուր ոք հասկանում է, որ նախընտրական (քարոզչական) ժամանակահատվածում (իսկ Հայաստանը հիմա հենց այդ փուլում է գտնվում) քաղաքական գործիչների հռետորաբանությունը միշտ ավելի էմոցիոնալ է լինում: Սակայն բարձրագույն իշխանության ներկայացուցիչները՝ առավել ևս առաջին դեմքը, այնուամենայնիվ, պետք է զերծ մնան նախընտրական տրամաբանությունից բխող հայտարարություններից: Այդ իսկ պատճառով խնդրում եմ պատասխանել մի քանի հարցերի, որոնք պարբերաբար մնում են «օդում կախված խոսակցությունների» մակարդակում», նշել է Կ.Քոչարյանը եւ շարադրել իր հարցերը:

«Հարց 1. Եթե եղել են կամ կան դավաճաններ, ապա ինչո՞ւ անուններ չեք տալիս, որպեսզի ժողովուրդն իմանա՝ այդ ովքե՞ր են խոչընդոտել կոռուպցիոն դեպքերի բացահայտմանը:

Հարց 2. Եթե եղել են կամ կան դավաճաններ, ոորտե՞ղ են նրանց դեմ հարուցված քրեական գործերն ու դատավճիռները:

Հարց 3. Եթե եղել են կամ կան դավաճաններ, ինչո՞ւ եք նրանց հանդուրժել համակարգի ամենավերին օղակներում:

Հարց 4. Եթե նրանք այլևս հեռացվել են համակարգից, ո՞վ կամ ի՞նչն է խանգարում այսօր իրականացնել բացահայտումները:

Հարց 5. Դեռ 2018թ-ին, Իրան կատարած Ձեր այցի ժամանակ, Դուք հայտարարեցիք, որ «Հայաստանում վխտում են օտարերկրյա գործակալները»: Արդյո՞ք անցած 1.5 տարվա ընթացքում այդ գործակալներից մի քանիսը բռնվել են, թե՞ նրանք մինչեւ օրս շարունակում են «վխտալ» մեր երկրում»:

«Ես, իսկապես, ակնկալում եմ այս հարցերի պատասխանները: Հակառակ պարագայում, երկրի ղեկավարի հայտարարությունները նմանվում են մեր ԶԼՄ-ների «սեփական աղբյուրներից» ստացված այն լուրերին, որի գերին եք աստիճանաբար դառնում Դուք: Ի դեպ, կարծում եմ՝ իշխանության բոլոր ներկայացուցիչները պետք է խոսեն հստակ փաստերով (ինչպես, օրինակ՝ պարբերաբար ներկայացվող 100 փաստերն են): Հակառակ պարագայում, այս ամենն արդեն շատ անլուրջ է դառնում: Հարգանքով՝ ՀՀ քաղաքացի Կարեն Քոչարյան»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica