close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՁԻԱՀ–ի կանխարգելման կենտրոնի՝ բերման ենթարկված փոխտնօրենն ազատ արձակվեց

Հասարակություն

26 Փետրվարի 2020, 23:44
 ՁԻԱՀ–ի կանխարգելման կենտրոնի՝ բերման ենթարկված փոխտնօրենն ազատ արձակվեց

Քիչ առաջ ոստիկանության Նոր Նորքի բաժնից դուրս եկավ ՁԻԱՀ–ի կանխարգելման հանրապետական կենտրոնի փոխտնօրեն Արամ Հակոբյանը, որին այսօր ուշ երեկոյան ոստիկանները բերման էին ենթարկել հիվանդանոցից։

Փոխտնօրենին աջակցություն հայտնելու համար ստիկանության առջեւ էին հավաքվել բուժհաստատության աշխատակիցները:

Yerkir.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ ՁԻԱՀ–ի կանխարգելման հանրապետական կենտրոնի փոխտնօրեն Արամ Հակոբյան հրաժարվել էր հիմնարկության կնիքը, այլ փաստաթղթեր եւ տնօրենի աշխատասենյակի բանալին փոխանցել նորանշանակ տնօրենի պաշտոնակատարին։

Այսօր  ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնն իր ֆեյսբուքյան էջում նշել էր, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը 2020 թ. փետրվարի 25-ից ազատվել է աշխատանքից: Նախարարի մեկ այլ հրամանով կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Բերբերյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica