close
Եղանակը Երևանում
10 Ապրիլի 2020
+10°
+14°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Ապր 2020
USD1493.10
GBP1612.97
EUR1536.59
RUB16.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դաշնակցությունը քարոզարշավի մեկնարկն ազդարարում է սահմանից

Քաղաքական

26 Փետրվարի 2020, 20:00
 Դաշնակցությունը քարոզարշավի մեկնարկն ազդարարում է սահմանից

Արցախի Հանրապետության համապետական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը ՀՅԴ պատգամավորի թեկնածուները՝ նախագահի թեկնածու, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի գլխավորությամբ ազդարարել են Արցախի ու Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի զոհվելու վայրում՝ Մարզիլի գյուղի մատույցներում տեղադրված խաչքար հուշարձանին հարգանքի տուրք մատուցելով:

Հարգանքի տուրք մատուցելով Ավոյի հուշաքարին՝ Դաշնակցության համամասնական ցուցակը գլխվորող Դավիթ Իշխանյանը, Արթուր Մոսիյանը, Վահրամ Բալայանը, Արմինե Հարությունյանը, Լեռնիկ Հովհաննիսյանը, Սուրեն Շինդյանը եւ նրանց ուղեկցող դաշնակցական գործիչներն իրենց հավատարմությունն են հայտնել ազգային ազտաագրական պայքարում զոհված հերոսներին: ՀՅԴ գործիչները առաջիկա մեկ ամսվա ընթացքում Արցախի ժողովրդին են ներկայանալու Դաշնակցության դիրքորոշուներն ու մոտեցումները ժողովրդավարական համակարգի կառուցման, սոցիալական արդարության եւ օրենքի գերակայության հաստատման ուղղությամբ:

Նշենք, որ Դաշնակցությունը քարոզարշավի առաջին օրը հանդիպումներ է նախատեսում Վազգենաշեն, Մյուրիշեն, Ավդուռ, Հացի, Նորշեն եւ Աշան գյուղական համայնքների բնակչության հետ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica